գինեգործական միրգ From Wikipedia, the free encyclopedia
Խաղող, խաղողազգիների[1] ընտանիքին պատկանող 79 բույսերից[2] մեկը, փաթաթվող ցողունով բույս։ Պտուղը հիմնականում աճում է հյուսիսային կիսագնդում։ Տնտեսապես կարևոր է թե՛ որպես խաղողազգիների տեսակի բուծում, թե՛ որպես գինու խմորման և արտադրման հումք։ Խաղողի մշակման մասին գիտությունը և խաղողազգիների աճեցումն ընդհանրապես ներկայացվում են մեկ ընդհանուր անվան ներքո՝ խաղողագործություն։ Խաղողազգիների տեսակների մեծամասնությունը փոշոտվում է քամու միջոցով՝ հերմաֆրոդ ծաղիկների միջոցով, որոնք ունեն արական և իգական սեռերի վերարտադրողական օրգաններ։ Այս ծաղիկները խմբավորված են բույլերում, որոնք կոչվում են ծաղկաբույլեր։ Առանձին տեսակների մոտ, այնպիսիների, ինչպիսին է Vitis vinifera-ն, յուրաքանչյուր հաջող փոշոտված ծաղիկ դառնում է խաղողի հատապտուղ, որը հետագայում դառնում է խաղողի ողկույզ։ Չնայած որթատունկերի ծաղիկները սովորաբար շատ մանր են, պտուղները հաճախ խոշոր են և ունեն վառ գունավորում, քաղցրաբույր են, ինչով գրավում են թռչուններին և այլ կենդանիներին, իսկ դա նպաստում է սերմերի տարածմանը, որոնք առկա են դրանց հատապտուղներում[3]։
Խաղող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խաղողածաղկավորներ (Vitales) |
Ընտանիք | Խաղողազգիներ (Vitaceae) |
Ենթաընտանիք | Խաղողայիններ (Vitoideae) |
Ցեղ | Խաղող (Vitis) L., 1753 |
Խաղողի որթատունկերը սովորաբար արտադրում են պտուղներ, որոնք գտնվում են նախորդ վեգետացիոն շրջանում ծլած բողբոջներից առաջացած շիվերի վրա։ Խաղողագործության մեջ սա մշտական բերքատվություն ապահովող հիմնական սկզբունքներից է (միամյա ծառը ներառում է ձմռանը՝ բերքահավաքից հետո աճած շիվերը)։ Այս որթատունկերը 8-15 բողբոջ կրող թփերից ամբողջութամբ են կտրվում, իսկ 2-3 բողբոջ ունեցող թփերից՝ փոքր կտրվածքով[3]։
Պտուղները լինում են տարբեր երանգի և կազմում են տարբեր ձևի, մեծության և խտության պտղաբույլեր՝ ողկույզներ (ճութեր)։ Ողկույզները հասած վիճակում քաղցր են։ Խաղողի տեսակների զգալի մասն առաջացել է եվրոպական վայրի խաղողից, որն աճում է նաև Հայաստանի տարածքում։ Խաղողի արդյունաբերական մշակումը զարգացած է հս. լ. 34-52°-ի և հվ. լ. 20-40°-ի միջև։ Խաղողի հայրենիքը Առաջավոր Ասիան է։ Հայտնի է մշակովի՝ արդյունաբերական խաղողի շուրջ 4000 տեսակ։ Հայաստանում մշակվող տեսակներից առավել լայն տարածում ունեն Ոսկեհատը, Գառան դմակը, Ճիլարը, Կախեթը, Մսխալին, Ռքածիթելին, Մուսկատը, Սապերավին, սև և սպիտակ Արաքսենին, սև և սպիտակ Սաթենին, դեղին և վարդագույն Երևանին, Թավրիզենին, Իծապտուկը, Արարատին, Ամբարին, Արենին, Արևիկը, Խնդողնին, Կարմիր կտենին, Լալվարին, Տոկունը, Հադիսին, Սևանը և այլն[4]։
Ծաղկաբույլերը ձևավորվում են վեգետացիոն շրջանի ավարտին և ձմռանը՝ հաջորդ տարվա գարնանը ծաղկելու համար։ Vitis-ը տարբերվում է այլ խաղողազգինրից իր պսակաթերթերով, որոնք միացված են մնում ծաղկապատյանում, որպեսզի հետո միասին ընկնեն՝ կալիպտրայի կամ «բաժակի» տեսքով։ Ծաղիկները հիմնականում երկսեռ են[5], պենտամեր են, հիպոգենիկ դիսկով։ Տեսակների մեծամասնության մոտ բաժակը բավականին փոքրանում է կամ իսպառ բացակայում է, իսկ ծաղկաթերթերը ծաղկապատյանում միասին են, բայց բաժանվում են հիմքում։ Միրգը ձվաձև և հյութալի հատապտուղ է՝ երկբջիջ ձվարանով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 2 ձվաբջիջ, ինչը սովորաբար բերում է յուրաքանչյուր ծաղկում 4 սերմի զարգացման (կամ ավելի քիչ՝ ընդհատված սաղմերի հետևանքով)[6]։
Որթատունկի այլ հատվածներ ներառում են բեղիկներ, որոնք ձևափոխված տերևներ են, ճյուղավորվում են մշակովի խաղողի մոտ և բույսերի համար օգտագործվում են որպես հենարան՝ շրջապատող առարկաներին կամ խաղողի հենակներին մագլցման (փաթաթվելու) համար։
Վայրի բնության մեջ Vitis-ի բոլոր տեսակները երկտուն են, բայց մշակովի դարձնելու դեպքում ընտրվում են իդեալական ծաղիկներով տարբերակները։
Vitis-ի տեսակների մեծամասնությունը 38 քրոմոսոմ ունի (n = 19)[7],, , բայց Vitis rotundifolia-ում՝ 40 (n = 20) (Մուսկաթի ենթատեսակ)։
Խաղողի մատերին անվանում են խաղողի վազ։ Խաղողի սերմը ծլելուց հետո առաջին տարին փոքր մատ է տալիս։ Նրա տերևների բողբոջներից մյուս տարում նոր երկար, լավ զարգացած մատեր են աճում, այնուհետ հաջորդ տարում յուրաքանչյուր բողբոջ ավելի նվազ մատեր է տալիս, որոնք աշնանը չորանում են մինչ իրենց բողբոջը, այնպես որ այդ մատից մնում է միայն ստորին հանգույցը՝ կարճեցված մատ։ Կարճեցված մատի միակ բողբոջը մյուս վեգետացիոն շրջանում զարգացնում է հզոր երկար մատեր, որոնցից արդեն կարճ մատեր են աճում։ Երկար մատերը ծաղկում և բերք են տալիս, իսկ կարճերը՝ ոչ։ Մշակաբույսի մոտ մատերի երկար ու կարճ հերթափոխումը չի նկատվում շնորհիվ խաղողի կարճ հատմանը և այն ծաղկում ու բերք է տալիս ամեն տարի։ Ծաղիկները մանր են, ծաղկաբույլ են կազմում (բարդ վրձին). Կախված ծաղկում արական և իգական մասնաբաժնից նրանց զարգացածության աստիճանից առանձնացվում են ծաղիկների հետևյալ երեք տեսակները՝ իսկական-իգական, արական, երկսեռ, ֆունկցիոնալ արական, ֆունկցիոնալ իգական։ Խաղողի մոտ վերջին երեք տեսակները հիմնականն են։ Երկսեռ տեսակի ծաղիկը հատկանշական է ընտանի տեսակների համար։
Պտուղներ - գնդիկանման կամ ձվանման հատապտուղներ, կազմում են քիչ կամ շատ ցանցառ (սակավ խիտ) ողկույզներ. Հատապտուղների գունավորումը տեսակից կախված տատանվում է (դեղին, կանաչավուն, մուգ-կապույտ, մանուշակագույն, սև և այլն)։
Vitis տեսակների մեծամասնությունը գտնվում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում։ Գինու համար նախատեսված մշակովի խաղողն առաջացել է Հարավային Եվրոպայում և Հարավարևմտյան Ասիայում։ Տեսակները հանդիպում են ամենատարբեր աշխարհագրական շրջաններում և ներկայացնում են տեսակների բազմազանություն։
Դրանց աճը դժվարացնում է տերևների հավաքումը, իսկ պոլիմորֆ տերևները դժվարացնում են տեսակների նույնականացումը։ Հասուն խաղողի որթատունկերը կարող են աճել մինչև 48 սմ տրամագծով և հասնել ծառերի կատարներին՝ մինչև 35 մ[8]։
Տեսակների հստակ թիվը որոշված չէ, իսկ հատկապես Ասիայում աճող տեսակները վատ են որոշված։ Գնահատականները տատանվում են 40-ից մինչև 60[9]։ Ամենահյատնի տեսակներից մի քանիսը ներառում են․
Vitis բառը լատիներենում ունի իգական սեռի քերականական ձև[11], այդ իսկ պատճառով տեսակների անվանումները, որոնք ունեն կոնկրետ մակդիրներ, ընդունում են իգական ձևեր՝ այնպես, ինչպես V. vinifera-ն.[12][lower-alpha 1]։
Vitis-ի մի քանի տեսակների պտուղներն աճեցվում են կոմերցիոն նպատակով՝ ինչպես թարմ օգտագործման, այնպես էլ գինու խմորման և պատրաստման նպատակով։ Մշակովի խաղողը հանդիսանում է այս խմբի առավել կարևոր տեսակը։
Որոշ տեսակների տերևներ ուտելի են և կիրառվում են տոլմաների պատրաստման ու արտադրության մեջ։
Գիտական բժշկությունը խաղողն օգտագործում է ախորժակի կորստի, նյութափոխանակության անկման, նյարդային համակարգի հյուծվածության, նեֆրիտի, թոքախտի դեպքում։ Խաղողից ստանում են «նատուրոզա» դեղամիջոցը, որն օգտագործվում է ներերակային ներարկումների ձևով՝ արյան կորստի, կոլլապսի, շոկի դեպքում։
Խաղողը մեղրի պես արագորեն թափանցում է արյան մեջ։ Երևի հեռու չէ այն օրը, երբ կվերացվի խաղողը շաքարախտով հիվանդներին թույլատրելու արգելքը, ինչպես դա արվեց մեղրի կապակցությամբ։ Եվ պատահական չէ, որ շտուդգարդցի բժիշկ Հեյնը բազմաթիվ ապացույցներ ունի խաղողի հյութով արյան շաքարի տոկոսը իջեցնելու վերաբերյալ։ Ինչպես մյուս մրգերի, այնպէս էլ խաղողի դեպքում, անհրաժեշտ է խաղողն ուտել անոթի վիճակում՝ դատարկ ստամոքսին, կամ ուտելաց 2-3 ժամ հետո։
Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ գինի, կոնյակ, մուրաբա, խաղողահյութ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, մարինադ, ընկույզի միջուկով սուջուխ և այլն։ Ունի նաև դիետիկ և բուժիչ նշանակություն (բժշկության մեջ կա առանձին բաժին՝ խաղողաբուժություն)։ Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք տեխնիկական և սննդային յուղ, տանին և այլն։ Տերևներն օգտագործվում են սննդում, թափոններն ու վազերից հեռացվող զանգվածը՝ որպես անասնակեր։
Խաղողի վազը ցրտին չի դիմանում, այդ պատճառով էլ որոշ շրջաններում, օրինակ՝ Արարատյան դաշտում, ուշ աշնանը այն ծածկում են հողով (այգեթաղ)։ Իսկ խաղողի բերքահավաքը (այգեկութ) շատ հին ժամանակներից համարվում է տոն։
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO, անգլերեն՝ Food and Agriculture Organization, ֆրանսերեն՝ Organisation des Nations unies pour l'alimentation et l'agriculture, իտալերեն՝ Organizzazione delle Nazioni Unite per l'Alimentazione e l'Agricoltura) տվյալների համաձայն՝ աշրահի մակերեսի 75 866 քառակուսի կիլոմետրը հատկացված է խաղողին։ Աշխարհի խաղողագործական արտադրության գրեթե 71 %-ը կիրառվում է գինու արտադրության համար, 27 %-ը՝ որպես թարմ միրգ, և 2 %-ը՝ որպես չիր։ Խաղողի արտադրության մի մասը խաղողի հյութի պատրաստումն է, որը կիրառվում է որպես մրգային պահածոների քաղցր հավելանյութ՝ «առանց շաքարավազի ավելացման» և «100 % բնական» որակներն ապահովելու նպատակով։ Խաղողի տնկարանների թիվը տարեկան ավելանում է 2 %-ով։
Ներքոհիշյալ ցանկը ցույց է տալիս գինեգործական այն շրջանները, որտեղ ամենամեծ ծավալով գինին է արտադրվում․[14]
Երկիր | Գինեգործության համար նախատեսված տարածք (հա) | Խաղողի արտադրություն (տոննա) |
---|---|---|
Աշխարհ | 7511 | 75,7 |
Իսպանիա | 1021 | 6,0 |
Չինաստան | 830 | 12․6 |
Ֆրանսիա | 786 | 6,3 |
Իտալիա | 682 | 8,2 |
Թուրքիա | 497 | 3,6 |
ԱՄՆ | 419 | 7,0 |
Արգենտինա | 225 | 2․4 |
Իրան | 223 | 2,1 |
Պորտուգալիա | 217 | |
Չիլի | 211 | 3․1 |
Ռումինիա | 192 | |
Ավստրալիա | 149 | 1․7 |
Մոլդովա | 140 | |
Հարավային Աֆրիկա | 130 | 2․0 |
Հնդկաստան | 120 | 2․6 |
Բրազիլիա | 85 | 1․5 |
Նոր Զելանդիա | 39 | |
Խաղողի ֆիլոքսերան խաղողի արմատի վրա ապրող ամերիկյան միջատ է, որը Եվրոպայի V vififera խաղողի տնկիները ոչնչացրեց, որտեղ XIX դարի վերջին պատահաբար էր ներթափանցել։ Միջոցներ ձեռնարկվեցին ամերիկյան տեսակների հետ խաչասերելու համար, բայց գինեգործներից շատերին հիբրիդային որթատունկերի համային նոր որակը դուր չեկավ։ Սակայն V. vinifera-ն հեշտությամբ փոխպատվաստվում է ամերիկյան տեսակի և V vififera -ից ստացված նրա հիբրիդների հետ, և այժմ խաղողի կոմերիցիոն արտադրության մեծամասնությունն ուղղորդվում է դեպի նմանատիպ փոխպատվաստումները։
Սև որթատունկը մեկ այլ արմատային վնասատու է։
Խաղողի որթատունկները բավականին շատ են մշակվում այգեպանների կողմից, իսկբազմաթիվ ներդրողներ նախատեսված են հատուկ դրանց աճեցմանը նպաստելու համար։ Բոյսերը գնահատվում են իրենց դեկորատիվ տեսքի համար, որոնք վառ գունավորում են ստանում աշնանը։ Խաղողի որթատունկերի առանձահատկությունը պատերը և պերգոլաները խաղողի տերևներով և ողկույզներով ծածկելն է՝ դրանով իսկ ստվեր ապահովելով, և նրա պտուղները, որոնքկարելի է ուտել որպես աղանդեր կամ օգտագործել որպես տնական գինու հումք։ Տարածված տեսակներից են․
|
|
Հետևյալ տեսակները հիմնականում աճեցվել են՝ հաշվի առնելով դրանց դեկորատիվ որակները, և ստացել են «Այգուն մատուցած ծառայության համար արքայական այգեգործական հասարակության միցանակ»․
Որթատունկը (սովորաբար մշակովի խաղողի) դեռևս հնագույն ժամանակներից կիրառվել է որպես խորհրդանիշ։ Հունական դիցաբանության մեջ Դիոնիսոսը այգեկութքի աստվածն էր, այդ իսկ պատճառով նրա ատրիբուտները մրգի փնջերով որթատունկն է։ Հետևապես բաքոսատոնական միջոցառումների ժամանակ նրա ծառաները որպես ատրիբուտ որթատունկ էլ էին պահում թիրսոսի հետ միասին, իսկ վերջինս հաճախ միահյուսվում էր խաղողի ճյուղերի հետ։ Այդ իսկ պատճառով գինու հունական գավաթը (կանտարոսը) սովորաբար զարդարվում է որթատունկով և խաղողով, իսկ գինեխմություննն ընդունվում է որպես աստվածային գինարբուք։
Քրիստոնեական պատկերագիտության մեջ հաճախ կարելի է տեսնել խաղողի պատկերներ։ Այն մի քանի անգամ հիշատակվում է Նոր կտակարանում։ Օրինակ՝ ամերիկացիները երկնային արքայության մասին առակ ունեն, որում երկնային արքայությունը նմանեցնում են Աստծուն, ով սկսում է իր աշխատողների ուշադրությունը հրավիրել իր խաղողի տնկարաններին։ Որթատունկը կիրառվում է որպես Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ՝ հիմնվելով իր իսկ հայտարարության վրա․ «Ես որթատունկ եմ»։ Այդ իմաստով որթատունկ է տեղակայվել Կոստանդիանոս Ա Մեծի քրոջ՝ Ֆլավիա Յուլիա Կոնստանտիայի շիրմի վրա և այլ տեղերում։ Բյուզանդական արվեստում խաղողի որթատունկը և խաղողային կազմվածքը վաղ շրջանի խճանկարներում և Մաքսիման Ռավեննայի գահի վրա ՝որպես զարդարանք։
Որթատունկը, որպես ընտրյալների խորհրդանիշ, մի քանի անգամ հիշատակվում է Հին կտակարանում։ Որոշ դեպքերում խաղողը կիրառվում է որպես օրհնության խորհրդանիշ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.