Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Կտակարան (հին հունարեն՝ Καινὴ Διαθήκη), հունարենով գրված 27 գրքերի ժողովածու, որը քրիստոնյաների կողմից համարվում է Սուրբ Գիրք և Աստվածաշունչ մատյանի մաս է կազմում։ Քրիստոնյաները հավատում են, որ ինչպես Հին Կտակարանի գրքերի ժողովածուն պատմում է այն Ուխտի մասին, որ կնքվել էր Աստծու և Իսրայելի ժողովրդի միջև, այնպես էլ Նոր Կտակարանը ներկայացնում է այն Նոր Ուխտը, որ Հիսուս Քրիստոսի արյունով կնքվեց Աստծու և մարդկանց միջև՝ մարդկության փրկության համար։
Տարբեր ժամանակներում և տարբեր ծավալով գրված այս գրքերը ներկայացնում են քրիստոնեական եկեղեցին իր հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից սկսած մինչև եկեղեցու տարածումը, ինչպես նաև հավատացյալների կյանքը տարբեր երկրներում։ Ներկայումս այս գրքերն իրենց դասավորումով ներկայացնում են հետևյալ խմբերը.
Ավետարանները թվով չորսն են՝ գրված Մատթեոս առաքյալի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննես առաքյալի կողմից։ Ավետարաններից առաջին երեքն ակնհայտ նմանություններ ունեն իրար հետ, մինչդեռ Հովհաննեսի Ավետարանը տարբեր է։ Սրանց լեզուն, նյութերը և դրանց դասավորումը բավական նման են միմյանց, և այդ է պատճառը, որ այս երեքը կոչվում են Համատեսական Ավետարաններ։ Բովանդակության նմանության օրինակ կարող են ծառայել Մտ 9.2-8, Մր 2.3-12, Ղկ 5.18-26 հատվածները։ Նույնիսկ շատ համարների բառերը նույնն են, ինչպես՝ Մտ 10.22, Մր 13.13, Ղկ 21.17։ Այսպիսով՝ տեսնում ենք, որ Մատթեոսի Ավետարանում կա Մարկոսի Ավետարանի 91 տոկոսը և Ղուկասի Ավետարանում՝ 53 տոկոսը։ Այս կարգի նմանությունները հարցեր են առաջացնում՝ գտնելու համար երեք Ավետարանների ծագումը։ Արդյո՞ք հեղինակները ընդհանուր աղբյուր ունեին։ Արդյո՞ք դրանք առանձին-առանձին են գրվել։ Այս և նմանօրինակ այլ հարցեր հանգեցնում են հետևյալ պատասխաններին.
Համաձայն Աստվածաշնչի մասնագետների, Մատթեոսի Ավետարանը գրվել է ուշ 50-ական և կամ 60-ական թվականներին, Մարկոսի Ավետարանը՝ 50-60 թթ ընթացքում, իսկ Ղուկասի Ավետարանը, ըստ ոմանց, 59-63 թթ միջև և կամ 70-ական թվականներին։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Ավետարաններից չորրորդը՝ Հովհաննեսի Ավետարանը, իր ոճով և բովանդակությամբ բոլորովին տարբերվում է համատեսական Ավետարաններից։ Համատեսականների հետ նույնություն է նկատվում հատկապես Հիսուսի կյանքի վերջին շաբաթվա դեպքերի և հարության դրվագի մեջ։
Հովհաննեսի Ավետարանը գրվել է, ըստ ոմանց, 85 թ հետո, իսկ նորագույն ուսումնասիրությունները գրության ժամանակը դնում են 55-70 թվականների միջև։
Առաքյալների գործերը կամ Գործք առաքելոցը քրիստոնեական եկեղեցու կյանքն է Քրիստոսի համբարձումից հետո։ Հեղինակը Ղուկասն է, որը հեղինակ է նաև երրորդ Ավետարանի։ Ղուկասը պատմում է եկեղեցու առաջին տարիների կյանքը, առաքյալների քարոզչությունն ու կատարած գործերը, իսկ գրքի երկրորդ մասում կենտրոնանում է Պողոս առաքյալի վրա՝ պատմելով նրա առաքելությունը մինչև ձերբակալումն ու Հռոմ ուղևորվելը։
Գրքի գրության ժամանակի մասին երկու տարբեր կարծիքներ կան.
Հայտնություն Հովհաննեսի գիրքն իր ձևով և բովանդակությամբ տարբեր է Նոր Կտակարանի մյուս գրքերից։ Սա մաս է կազմում գրական հատուկ մի տեսակի, որ ծանոթ է «հայտնութենական գրականություն» անունով։ Հին Կտակարանում նույնպիսի մի գրություն է, օրինակ՝ Դանիելի գիրքը։ Իսկ ոչ կանոնական (պարականոն) գրքերում սրանց թիվը շատ է։
Հայտնութենական գրականության հատկանիշերն են առատ տեսիլքներ, խորհրդանշաններով ծանրաբեռնված լեզուն, երկնային և երկրային ուժերի միջև հակադրությունն ու բախումները, աստվածային դատաստանի վերահաս ապառնալիքները և չարի վերջնական պարտության ավետիսը կամ նյութական պատկերումը։ Տեսիլքներն ու խորհրդանշանները մի տեսակ վարագույր են՝ ծածուկ կերպով հայտնելու այն, ինչ հեղինակը չէր կարող բացահայտ գրել ժամանակի կրոնական և քաղաքական հալածանքների պատճառով։
Արդ, այս բոլոր տարրերը լայնորեն օգտագործված են Հայտնություն Հովհաննեսի գրքում, որը գրվել է այնպիսի մի ժամանակ, երբ Քրիստոսի եկեղեցին և քրիստոնյաները հալածանքի էին ենթարկվում հռոմեական իշխանությունների կողմից։ Մասնագետները կարծում են, որ այս գիրքը գրվել է 90-ական թվականներին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Կտակարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 360)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.