Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թուղթ եփեսացիներին (Եփեսոսի համայնքին), Պողոս առաքյալի նամակներից մեկը։ Կազմում է Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի մաս։ Ինչպես և փիլիպպեցիներին, Փիլիմոնին, կողոսացիներին ուղղված թղթերը՝ գրվել է բանտում, ուստի դասվում է «կապանքների» նամակների շարքը։ Գրվածքի առաջին՝ վարդապետական մասում արծարծված է գլխավոր թեման։ Դա Աստծո փրկագործության իրականացումն է աշխարհում՝ եկեղեցու հիմնադրմամբ։ Երբեմնի երկու թշնամիները՝ հեթանոսներն ու հրեաները, եկեղեցում միավորվում են։ Քրիստոսը սպանեց այդ թշնամությունը, որպեսզի «... խաղաղություն հաստատի ու իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծո հետ» (2.16)։ Իսկ Սուրբ Հոգին առաջնորդում է եկեղեցուն, որը Քրիստոսի մարմինն է։ Երկրորդ՝ գործնական մասում, որը հենվում է արծարծված վարդապետության վրա, խոսվում է ամուսինների, զավակների և այլնի մասին։ Առաքյալը հորդորում է հավատացյալներին հագնել «Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարքներին» (6.11)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.