Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տաղ, հնագույն բանաստեղծություն է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են եկեղեցական պատարագներից հետո և այդ պատճառով կոչվել են նաև երգեր։ Տաղերի հնագույն օրինակներից գրել է Գրիգոր Նարեկացին, դրանք նաև հայկական առաջին օրինակներն են։ Հայկական տաղերի օրինակներ են․ «Տաղ վարդավառին», «Տիրամայրն» և այլն, որոնց հեղինակն է Գրիգոր Նարեկացին։
Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են[1]։ Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալային և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և հասարակական տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան հասարակականները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է 10-րդ դարում՝ գլխավորապես Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը ի տարբերություն շարականների՝ կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Հասարակական տաղը ավելի ցայտուն կերպով զարգանում է Ֆրիկի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Մինաս Թոխատեցին, Պետրոս Կապանցին, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են խազերի տեսքով։ Ամենահայտնի հասարակական տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, որը ստեղծվել է ուշ միջնադարում, պահպանվել է XVII դարի տեքստերում։ Կրոնական տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են Առաքել Սյունեցին, Մաթեոս Դվուգաեցին, Գրիգոր Խլաթեցին, Առաքել Բաղիշեցին և այլք։ Հասարակական տաղերի հնադարյան ժողովածուն տպագրվել է Վենետիկում 1513 թվականին։
Տաղը շարականից տարբերվում է։ Տաղն ունի թռիչք ի տարբերություն շարականի, որի նոտաները հերթով աճում են։ Տաղը հիմնի հիմքն է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.