Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հերմաֆրոդիտիզմ, իգական և արական սեռի հատկանիշների առկայությունը միևնույն անհատի մոտ։
Կենդանական աշխարհում հերմաֆրոդիտիզմ բնորոշ է զարգացման համեմատաբար ցածր աստիճանում գտնվող տեսակներին։ Տարբերում են բնական և ախտաբանական հերմաֆրոդիտիզմ։ Բնական հերմաֆրոդիտիզմ հանդիպում է անողնաշարավոր կենդանիներից աղեխորշավորների (հիդրա), համարյա բոլոր տափակ որդերի, որոշ օղակավոր որդերի, առանձին փափկամորթների, ինչպես նաև որոշ ողնաշարավորների՝ ձկների (ծովային պերկես, ծովային ծածան) մոտ։ Բնական հերմաֆրոդիտիզմի դեպքում օրգանիզմում առաջանում են և՝ ձվաբջիջներ, և՝ սպերմատոզոիդներ։ Օրինակ, մակաբույծ ժապավենաձև որդերի արական և իգական սեռական գեղձերը միաժամանակ կարող են գործել անհատի ամբողջ կյանքի ընթացքում, որի հետևանքով նրանք օժտված են ինքնաբեղմնավորության ունակությամբ։ Սակայն հերմաֆրոդիտ կենդանիների մեծ մասին առավել հատկանշական է ոչ թե ինքնաբեղմնավորումը, այլ զուգավորումը։ Ախտաբանական հերմաֆրոդիտիզմ հանդիպում է կենդանական աշխարհի բոլոր խմբերում, այդ թվում նաև բարձրակարգ ողնաշարավորների և մարդկանց մոտ։ Այն կարող է լինել իսկական և կեղծ։ Առաջին դեպքում միևնույն անհատն ունենում է իգական և արական սեռական գեղձեր կամ մեկ բարդ գեղձ, որի մի մասը կատարում է սերմնարանի, մյուս մասը՝ ձվարանի ֆունկցիա։ Կեղծ կամ պսևդոհերմաֆրոդիտիզմի ժամանակ անհատն ունենում է մեկ սեռին բնորոշ սեռական գեղձեր, իսկ արտաքին սեռական օրգանները և երկրորդային սեռական հատկանիշները ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում են հակառակ սեռին։ Կեղծ հերմաֆրոդիտիզմի օրինակ են կանացիակերպ տղամարդիկ կամ առնական տեսք ունեցող կանայք։ Մարդկանց հերմաֆրոդիտիզմ հիմնականում ժառանգական ծագում ունեցող զարգացման բնածին արատ է և բնորոշվում է իգական ու արական սեռական հատկանիշների միաժամանակյա առկայությամբ։ Այստեղ ևս հանդիպում է պսևդոհերմաֆրոդխոիզմ, երբ սեռական գեղձերի և երկրորդային սեռական հատկնիշների միջև բացակայում է համապատասխանությունը։ Սեռի տարբերակման գործում մեծ դեր են խաղում էնդոկրին գործոնները և քրոմոսոմային մեխանիզմները։ Բուժումը՝ վիրաբուժական, ընդհուպ մինչև պլաստիկ վիրահատություններ, հորմոնոթերապիա։ Հերմաֆրոդիտիզմ նկատվում է նաև որոշ բույսերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 380)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.