Լեռնակերտ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Լեռնակերտmap
Remove ads

Լեռնակերտ (նախկին անվանումը՝ Շիրվանջուղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 28 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Լեռնակերտ 1948 թ. հուլիսի 15-ին[2]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Remove ads
Remove ads

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնակերտի մշտական բնակչությունը կազմել է 1412, առկա բնակչությունը՝ 1423 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4]։ Ներկայիս բնակիչների նախնիների մի մասը 1915-1918 թթ.-ին գաղթել են Ալաշկերտի, Բիթլիսի և Մուշի գյուղերից[2]։

Լեռնակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Remove ads

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Լեռնակերտի արևելյան հատվածում կանգուն է 5–րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցին։ Գյուղի հարավարևելյան հատվածում՝ մատուռի մեջ դրված են Պողոս-Պետրոս խաչքարերը, գյուղի հարավային և հարավարևելյան մասերում առկա են կիկլոպյան «Վարի Բերդ» և «Վերի Բերդ» ամրոցներ, դրանց շրջակայքի բնակավայրերը և դամբանադաշտերը։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads