Գետք
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Գետք (նախկին անվանումը՝ Դահարլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից՝ 5 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Գյուղը հիմնադրվել է 1828 թ., վերանվանվել Գետք 1945 թ. դեկտեմբերի 7-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Գետք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ալեքսանդրապոլի գավառ | |
Այլ անվանումներ | Դահառլի | |
Մակերես | 9.2 կմ² | |
ԲԾՄ | 1460 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 545[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետքի մշտական բնակչությունը կազմել է 545, առկա բնակչությունը՝ 509 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մասը 1828-1830 թվականներին գաղթել են Կարսից և Մուշից[2]։
Գետքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Գետքում են գտնվում «Ամենափրկիչ» և սուրբ Հռիփսիմե մատուռները։ Գյուղում կա Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված կոթող, որը կառուցվել է 1976 թ.։
Գետքում գործում է միջնակարգ դպրոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.