Remove ads
գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ջրաբեր, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում։
Գյուղ | ||
---|---|---|
Ջրաբեր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ և Աբովյանի շրջան | |
Այլ անվանումներ | Նիկոլաևկա, Բոշի գյուղ, Ալափարս Փոքր | |
ԲԾՄ | 1750 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 402 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | kotayk.mtad.am/about-communities/57/ | |
|
Բնակավայրը Ջրաբերդ է վերանվանվել 1948 թվականին։ Մինչ այդ Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից անվանել են Ալափարս Փոքր, Նոր Նիկոլաևկա, Նիկոլաևկա Ներքին անուններով։
Գյուղը գտնվում է Գութանասար լեռան արևմտյան ստորոտին։ Մարզկենտրոն Հրազդան քաղաքից հեռու է 18 կմ հյուսիս-արևմուտք, Աբովյան քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում գյուղն եղել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո այն ընդգրկվել է Կոտայքի մարզում։
Գյուղից հյուսիս հայտնաբերվել են ստորին քարե դարի արեւելյան շրջանին բնորոշ քարե գործիքներ։
Ըստ մարզպետարանի տվյալների, այսօր ունի շուրջ 400 բնակիչ՝ հայեր, եզդիներ և քրդեր։ Բնակչության նախնիների մի մասը 1915 թ.-ին գաղթել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառակի գյուղերից, մի մասն էլ Խորհրդային Հայաստանի Հրազդան քաղաքից ու Այլաբերք գյուղից։
Ջրաբերի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Ջրաբերի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – տվյալներ չկան
1873 թվական – 172 հոգի, բոլորը՝ այլ [Կորկոտյանը երեք խումբ է առանձնացրել՝ հայեր, թաթարներ և այլ- ԱՆԻ]
1886 թվական – 156 հոգի, որից 96-ը՝ հայ, 60-ը՝ այլ
1897 թվական – 167 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 121-ը՝ հայ, 46-ը՝ այլ
1904 թվական – 215 հոգի
1914 թվական – 315 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 236 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 201 հոգի
1919 թվական – 20 հոգի
1922 թվական – 16 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 96 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 95-ը՝ հայ, 1-ը՝ թուրք
1931 թվական – 169 հոգի, բոլորը՝ հայ
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունը, դաշտավարությունն ու այգեգործությունն է։
Վերջին շրջանում զարկ է տրվել խնձորենու այգիների՝ գերժամանակակից տեխնոլոգիաներով մշակմանը (հակակարկտային ցանցեր, նորագույն սորտեր)։
Համայնքի տարածքում են գտնվում լիտոիդային ավազի ու օբսիդիանի մեծածավալ հանքերը՝ ժողովրդի կողմից հայտնի "Ջրաբերի հանքեր" անվանմամբ։ Հենց "Ջրաբերի ավազի ու խճաքարի" կիրառությամբ են իրականացվում երկրի հիմնական շինարարական աշխատանքները։
Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ Ջրաբերի տարածքին կից հատվածում պատկերված է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հայտնի որմնանկարը։
Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ Ջրաբերի տարածքին կից հատվածում մշտապես կարելի է հանդիպել կանգնած Ջրաբերցի ծաղկավաճառների, որոնք առաջարկում են տեղի դաշտային ծաղիկներով ծաղկեփնջեր։ Ծաղկավաճառներն արդեն հանրաճանաչություն են վայելում եւ որպես սիմվոլ՝ տեղ են գտել նաեւ ժամանակակից կինոֆիլմերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.