Remove ads
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Բայանդուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Բայինդուր, Բայինտուր, Բայնդուր, Պայընտուր անվանումները։ Բայանդուր անվանումը Ղևոնդ Ալիշանը կապում է թուրքմենական մի ցեղանվան հետ։
Գյուղ | ||
---|---|---|
Բայանդուր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան, Գորիսի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Գյուղապետ | Դավիթ Դավթյան | |
Մակերես | 10.6 կմ² | |
ԲԾՄ | 1480 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 725[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
|
Հին գյուղը եղել է Ախուրյանի ափին, որը 1926 թ.-ի երկրաշարժից ավերվել է, և այդ պատճառով էլ տեղափոխվել։
Նախնիները գաղթել են Կարսից, Մուշից և Բասենից։ Նախնիների մի մասը 1828-1830 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Բասենի շրջաններից և Կարսի մարզից։ Այստեղ բնակվել են նաև հույներ։
1831 թ-ին գյուղն ունեցել է 176 հայ և 326 հույն բնակի։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 676 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք՝ 56%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 30%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 18%։
Բայանդուրի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։ Ունի արտեզյան ջրեր, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով՝ ջրհան կայանի միջոցով։ Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 532 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 360 և 190 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ[6]։
Բայանդուրից հյուսիս-արևմուտք գտնվում են հայկական և հունական եկեղեցիներ։ Գյուղում կան նաև Սբ. Պապ և “Մարիամ մամ” մատուռներ։
Ունի 144 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.