Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ)map

Վարդաձոր (նախկին անվանումը՝ Աթամխան), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 1960-2060 մ բարձրության վրա։ Բնակչությունը` 2864 մարդ (2011 թվական)[2], հայեր։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաձոր
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Վարդաձոր
Երկիր Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ, Մարտունու շրջան և Նոր Բայազետի գավառ
Մակերես33,3 կմ²
ԲԾՄ1986±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2864 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Thumb
Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)
Փակել

Նախկինում Աթամխան անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Մարտունու շրջանի։ Վերանվանվել է Վարդաձոր 1968 թվականի հուլիսի 3-ին[3]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաձորի մշտական բնակչությունը կազմել է 2864, առկա բնակչությունը՝ 1915 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները ներգաղթել են 1828-1829 և 1877-1878 թվականներին Ալաշկերտի գյուղերից[3]։ Վարդաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1831 169 մարդ [4]
1873 622 մարդ [5]
1897 933 մարդ [5]
1926 1308 մարդ [4]
1939 1750 մարդ [4]
1959 1404 մարդ [4]
1970 1999 մարդ [4]
1979 2044 մարդ [4]
1989 2277 մարդ [4]
2001 2949 մարդ [4]
2011 2864 մարդ [1]
Փակել

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) World-Gazetteer.com
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.