Մարտունի, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա։ Իր անունն ստացել է հայ հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի պատվին, ում ծածկանունը Մարտունի էր[2]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Մարտունի
Thumb
Մարտունու համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Մարտունու շրջան
ՔաղաքապետԱրմեն Ավետիսյան
Հիմնադրված է1830 թ.
Մակերես10 կմ²
ԲԾՄ1510±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն12 500[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (262)
Փոստային դասիչ1401, 1402
Thumb
Մարտունի (քաղաք, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Thumb
Մարտունի (քաղաք, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)
Փակել

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմուտքում՝ Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Հյուսիսում՝ լճի և քաղաքի միջև տարածվում է սոսիների, ուռենիների և եղևնիների անտառը։ Հարավում՝ Վարդենյաց լեռնանցքի ուղղությամբ, գտնվում է Վարդենիսի լեռնաշղթան։ Ամառվա երեք ամիսներն արևոտ են, գարունն ու աշունը՝ մեղմ[2]։

Պատմություն

Ըստ ավանդության՝ Մարտունու տեղում աղբյուր է եղել, և բնակիչները շատ խնայողաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրի ծորակը, և մինչև լույս աղբյուրի ջուրը հոսելով՝ լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին, և հարսը քարե արձան է դառնում։ Այդպես ստեղծվում են լիճը և փոքրիկ գյուղը լճի ափին[2]։

Մշակույթ

Մարտունու պատկերասրահ

Մարտունու պատկերասրահը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, որտեղ ներկայացված են սոցիալական ռեալիզմին վերաբերող կտավներ, ինչպես նաև տեղի նկարիչների աշխատանքներ։ Այս պատկերասրահում կարելի է տեսնել մի ծառի կոճղի՝ խաչքարով, որը գտել են ծառի մեջից։ Տեղի բնակիչների պնդմամբ՝ այդտեղից դուրս հորդող էներգիայի շնորհիվ խաչքարը կարող է երազանքներ իրականացնել[2]։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Thumb

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.