Աշոտավան

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Աշոտավանmap

Աշոտավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Աշոտավան
Thumb
Աշոտավան գյուղը և Հացավանի բերդը
Երկիր Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
Մակերես17.16 կմ²
ԲԾՄ1680 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն589[2] մարդ (2011)
Տեղաբնականունաշոտավանցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Աշոտավան (Հայաստան)
Thumb
Աշոտավան (Սյունիքի մարզ)
Փակել

Անուն

Նախկինում կոչվել է Հին Կիրակոսիկ։ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ 1948 թվականին գնդապետ Աշոտ Սարգսյանի հիշատակին վերանվանվել է Աշոտավան։

Աշխարհագրություն

Աշոտավանը գտնվում է Որոտան գետի աջակողմյան վտակ Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ստորին հոսանքի շրջանում՝ Տոլորսի ջրամբարի արևմտյան ափին։ Ծովի մակերևույթից 1660-ից 1700 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 4-5 կմ դեպի հարավ-արևմուտք։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է ճանապարհով մոտ 109 կմ։

Պատմություն

Դարեր շարունակ գոյություն ունեցող հին գյուղը մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, որը կառուցվել է 1971-1972 թվականներին։ Ջրի մակարդակի տատանումների հետևանքով ժամանակ առ ժամանակ գյուղի որոշ շինություններ, մասնավորապես՝ եկեղեցին, սկսում են երևալ։ Նոր Աշոտավանը կառուցվել է 1970-1971 թվականներին՝ հին գյուղից վերև, այդ իսկ պատճառով ժողովուրդը այն անվանում է Քաշի (ներքևի, ցած գտնվող) գյուղ։ Նոր Աշոտավանի եկեղեցին կառուցվել է բնակիչների ջանքերով 21-րդ դարում։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում ընդգրկված է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել նախ Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Սիսիանի շրջանի։ Հայաստանի անկախության հռչակումից հետո, երբ վերակազմավորվեց նոր վարչական միավորբները, Աշոտավանը 1995 թվականին ընդգրկվեց Սյունիքի մարզի մեջ։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղն ունի 1903 թվականին կառուցված եկեղեցի, որի ավերակները կանգուն են Տոլորսի ջրամբարի ջրերում։ Քիչ հեռու Հացավանի բերդն է։ Ծայրամասերում նշմարվում են հին «Կիրակոսիկի» և «Խնոքի» ավերակները։

Բնակչություն

Գյուղի բնակչության էթնիկ կազմը հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին գաղթել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[5]։

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված է Աշոտավան գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ ժամանակաշրջանի[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1831 1873 1908 1919 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 18 293 390 803 557 497 455 448 584[6] 623[7] 589[2]
Փակել

Պատկերասրահ

Thumb
Thumb
Thumb
Thumb
Տոլորսի ջրամբար Աշոտավանի նոր եկեղեցին Աշոտավանի հին եկեղեցին Հացավանի բերդը հեռվում

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.