Տոլորսի ջրամբար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տոլորսի ջրամբար, ջրամբար Հայաստանի Սյունիքի մարզում՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ՝ մոտ 1650 մ բարձրության վրա[1][2]։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Որոտանի ջրաէներգետիկ կասկադի հիմնական կարգավորող ջրամբարներից է։ Սնում է Շամբի և Տաթևի ջրէկները։ Երկարությունը 4,5 կմ է, մակերեսը՝ 4,7 կմ², միջին խորությունը՝ 32 (առավելագույնը՝ 56,5) մ, ջրատարողությունը՝ 96, 8 միլիոն մ³, օգտակարը՝ 80 միլիոն մ³։ Պատվարը ճալաքարակոպճային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 178 մ, առավելագույն բարձրությունը՝ 68 մ։ Ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման (մոտ 3 միլիոն մ³) նպատակներով։
Տոլորսի ջրամբար | |
---|---|
Տեսակ | ջրամբար |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Սյունիքի մարզ |
Լիճ հոսող գետ | Զայ և Այրիգետ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.