Լճավան
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Լճավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լճավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
ԲԾՄ | 2040 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 548[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գտնվում է Կարճաղբյուր գետի աջափնյակում, մարզկենտրոն Գավառից 65 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2040 մետր բարձրության վրա։ Լճավան է վերանվանվել 1967 թ. մայիսի 25-ին։
Բնակչություն
Բնակչության մի մասի նախնիները 1828-1829 թթ. գաղթել են Պարսկահայաստանի գավառներից, Կարսի մարզից և Մուշի ու Բուլանըխի գյուղերից՝ 1918-1920 թթ.։
Լճավանի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային մշակաբույսերի, ծխախոտի մշակությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կոթող
Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվում է Գթաշեն գյուղատեղին (15-17-րդ դդ.), հարավում կան սրբավայրեր՝ Մայր Աստվածածին և Սուրբ Սարգիս Ատենահաս։ Գյուղի շրջակայքում է գտնվում մեկ ավերված եկեղեցի (13-14-րդ դդ.), միջնադարյան խաչքարեր ու գերեզմաններ, 3 կմ հարավ՝ «Սարի Սուրբ» մատուռ (15-17-րդ դդ.)։
Տես նաև
Արտաքին հղումներ
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 47, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.