Վերին Գեղավանք

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Վերին Գեղավանքmap

Վերին Գեղավանք (նախկին անվանումը՝ Փիրլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, մարզկենտրոն Կապանից 26 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի ձախ ափին։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Վերին Գեղավանք
Երկիր Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներՓիրլու
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղավանքեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Վերին Գեղավանք (Հայաստան)
Փակել

Նախկինում Փիրլու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Վերին Գեղավանք է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին[1]։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Գեղավանքի մշտական կամ բնակչություն չուներ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։

Վերին Գեղավանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[1].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011
Բնակիչ 41 138[3] 140 26 235 320 650 586 405 0[2]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Պահպանվել են “Սուխան”, “Իմաստնոց” և “Տոնաշեն” գյուղատեղիները։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.