Ալագյազ

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Ալագյազmap

Ալագյազ (մինչև 1938 թ.-ը Մեծ Ջամշլու), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, մարզկենտրոնից 44 կմ հյուսիս-արևմուտք, Քասաղ գետի աջ ափին, Ապարան–Սպիտակ խճուղու վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2050 մ։ Նախկինում եղել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[2]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալագյազ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Ալագյազ
Thumb
Երկիր Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱլագյազ (համայնք)
ԲԾՄ2000 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն439 մարդ (2011)[1]
Ազգային կազմեզդիներ, քրդեր
Ժամային գոտիUTC+4
Thumb
Ալագյազ (Հայաստան)
Thumb
Ալագյազ (Արագածոտնի մարզ)
Փակել

1938–1949 թթ.-ին եղել է համանուն շրջանի կենտրոնը։ Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։

Բնակչություն

Բնակիչների նախնիները գաղթել են Մուշից և Այնթապից։ Ալագյազի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1831 278 մարդ [4]
1873 196 մարդ [4]
1914 339 մարդ [4]
1931 523 մարդ [4]
1970 732 մարդ [4]
1979 710 մարդ [4]
2001 469 մարդ [4]
2004 536 մարդ [4]
2011 439 մարդ [1]
Փակել

Տնտեսություն

Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ և պտղաբուծությամբ։

Կառույցներ

1974 թ.-ի տվյալներով ուներ պանրագործարան, միջնակարգ դպրոց, հիվանդանոց, դեղատուն, մշակույթի տուն, գրադարան, անասնաբուժարան, կապի բաժանմունք, կինո։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.