Սարալանջ (Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում From Wikipedia, the free encyclopedia

Սարալանջ (Լոռու մարզ)map

'Սարալանջ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարալանջ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Սարալանջ
Երկիր Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՍպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1]
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն188[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Սարալանջ (Լոռու մարզ) (Հայաստան)
Thumb
Սարալանջ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Փակել

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 31 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Սարալանջ 1946 թվականի ապրիլի 26-ին[3]։

Բնակչությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Գյուղը հիմնադրվել է 1831 թ.։ Գտնվում է ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։ Սարալանջ գյուղը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2 կմ դեպի հյուսիս։ Գյուղի առաջին բնակիչները հարևան Մեծ Պարնի գյուղից տեղափոխված ընտանիքներն էին։ Հավանաբար տարածքի գեղատեսիլ բնությունը, ծառախիտ ու մշտադալար անտառը, բարձունքից գահավիժող ջրվեժն է գրավել նրանց։ Սարալանջը նախկինում օտարածին անուն է ունեցել՝ Գյոգյողուշ։

Պետք է ենթադրել, որ տեղափոխված ընտանիքները գոհ են եղել տարածքից, քանզի նրանց են հետևել այլ ընտանիքներ ևս։ 1919 թ. Այս ընտանիքներին են միացել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից գաղթած ընտանիքներ։ Գյուղը հետագայում անվանափոխվեց՝ դառնալով Սարալանջ։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։ Հաճախակի են չոր երաշտի տարիները, որից շատ են տուժում հողագործները։ Ոռոգման ջրի սակավության պատճառով համայնքը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, կարտոֆիլի մշակմամբ։ Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր։ Գյուղն ունի 8-ամյա դպրոց։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարալանջի մշտական բնակչությունը կազմել է 188, առկա բնակչությունը՝ 139 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 1993 2001 2011
Բնակիչ 240 345 475 585 322 224 137 107 196 215 188[2]
Փակել

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.