Պեմզաշեն
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Պեմզաշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ համայնքում[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Պեմզաշեն | ||
Պեմզաշեն գյուղի համայնապատկերը, 2013թ․ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Արթիկ (համայնք) | Արթիկ համայնք | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 23 կմ² | |
ԲԾՄ | 1780 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 3322[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3020 | |
| ||
Նախկինում կոչվել է Մահմուդջուղ, Կարմիրքենդ[4]։ 1940 թվականի մարտի 2-ին գյուղը վերանվանվել է Պեմզաշեն[5]։
Բնակավայրը տեղակայված է Արագած լեռան արևմտյան ստորոտում և ծովի մակարդակից բարձր է 1780 մ[6]։
Գյուղը համայնքային կենտրոն Արթիկ քաղաքից հեռու է 6․2 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Գյումրի քաղաքից հեռու է 26 կմ դեպի հարավ-արևելք[6]։
2002 թվականին Պեմզաշենում գտնվող թվով 45 միավոր հուշարձան, որոնք թվագրվում են մ․թ․ա․ 2-րդ հազարամյակից մինչև մ․թ․ 20-րդ դար և ներառված են պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում[7]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Պեմզաշենի մշտական բնակչությունը կազմել է 3244, առկա բնակչությունը՝ 3218 մարդ[8]։ Նախնիների մի մասը 1829-1831 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի և այլ շրջաններից[5]։
Պեմզաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[9].
Բնակչությունը զբաղվում է բնական շինանյութերի հանույթով, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պեմզաշենն ունի վարդագույն և կարմիր տուֆի, պեմզայի պաշարներ, որոնք արդյունահանվում են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.