Փշատավան
գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Փշատավան (նախկին անվանումը՝ Իգդալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Արաքս գետի ձախ ափին, մարզկենտրոն Արմավիրից մոտ 11 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 855 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Փշատավան 1947 թ. ապրիլի 10-ին[5]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Փշատավան | |||
![]() | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 8.1 կմ² | ||
ԲԾՄ | 858 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2058[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | փշատավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0946[4] | ||
| |||
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փշատավանի մշտական բնակչությունը կազմել է 2058, առկա բնակչությունը՝ 1996 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ապրել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[6]։ Բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Կարինի նահանգի Բայազետի գավառի Առվտոց և Մոսուն գյուղերից։
Փշատավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև
Արտաքին հղումներ
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Արխիվացված 2013-07-30 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.