Քեթի (գյուղ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Քեթի (գյուղ)map

Քեթի (նախկին անվանումը՝ Մեծ Քեթի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հյուսիս, արևելքից Ուխտի սար և հյուսիսից Պոլոզսար լեռնաշղթաների մեջ փռված գոգավորությունում։ Քեթի գյուղը գտնվում է Երևան-Գյումրի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վրա, Երևանից 135 կմ հեռավորության վրա։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Քեթի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ախուրյանի շրջան
Հիմնադրված է1829 թ.
Այլ անվանումներՄեծ Քեթի
Մակերես17.5 կմ²
ԲԾՄ1740 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1117[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունքեթեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374
Փոստային ինդեքս2526
Thumb
Քեթի (գյուղ) (Հայաստան)
Փակել

Գյուղը հիմնադրվել է 1829 թ.-ին։ Մեծ Քեթին վերանվանվել է Քեթի 1946 թվականի ապրիլի 26-ին[2]։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քեթիի մշտական բնակչությունը կազմել է 993, առկա բնակչությունը՝ 821 մարդ[3]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Կարսի Ղզըլչախչախ գյուղից, Մուշի և Բասենի գյուղերից[2]։

Քեթիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 258 584[4] 913 528 921 872 865 807 895 1105 993[3]
Փակել

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է՝ ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի, բանջարաբոստանային կուլտուրաների և մրգերի արտադրությունը։

Պատմամշակութային կառույցներ

Մ.թ.ա. III-II հազարամյակների կիկլոպյան ամրոցի, դամբարանադաշտերի և բնակատեղիների, V-XIX դարերի և XII-XX դարերի եկեղեցիների և մատուռների հետքերը, VII-XX դարերի և XIX-XX դարերի գերեզմանոցները վկայում են գյուղի՝ որպես բնակատեղի, հազարամյա պատմության մասին։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական բարձրարժեք դրածոներ։

Գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք “Քարոտ հողեր” հանդամասում հայտնաբերվել է դամբարանադաշտ։ Այստեղ է գտնվում մ.թ.ա. X-IV դարերի “Զորանոց” ամրոցը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.