Կաքավասար
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Կաքավասար (նախկին անվանումը՝ Քեֆլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 18 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Կաքավասար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 10.6 կմ² | |
ԲԾՄ | 1930 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 146[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կաքավասար գյուղը նախկինում ունեցել է Քեֆլի անվանումը։ Կաքավասար է վերանվանվել 1978 թ-ին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը հիմնվել է 1826 թվականին Մուշ և Ղարս գավառներից գաղթած գաղթականների կողմից։ Հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, հնագետ և լուսանկարիչ Թորոս Թորամանյանը իր «Հայկական ճարտարապետություն»-ում նշում է, որ Քեֆլի (Կաքավասար) գյուղը բաժանվել է Օրթաքիլիսա (Մայիսյան) գյուղից 1862 թ․-ին՝ 20-ի չափ տուն[2]։ Բացի այդ, 1878 թ․-ին Ռուս-թուրքական պատերազմից հետո գյուղի բնակիչների թիվը նույնպես համալրվում է։ Այժմ գյուղում կա 23 տնտեսություն 100 բնակչությամբ։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղը գտնվում է Չիչկան (Չիչխան) գետի վերին հոսանքում, միջլեռնային գոգավորությունում՝ ծովի մակարդակից 1930 մետր բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Շրջակայքում կան սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Կաքավասար գյուղով է անցնում դեպի Թռչկան ջրվեժ տանող ճանապարհը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կաքավասարի մշտական բնակչությունը կազմել է 128, առկա բնակչությունը՝ 106 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվապահությամբ։
Կաքավասար գյուղում են գտնվում՝
1․ 1809թ․-ին կառուցված ս. Կարմրավոր անունով եկեղեցին, որն այժմ կիսավեր է,
2․ 19-րդ դարի «Թուխ Մանուկ» մատուռը,
3․ Սբ․ Նարեկ մատուռ, կառուցված 2008թ․-ին
3․ Շրջակայքում կան Ք.ա. 2-1 հազ. թվագրվող կիկլոպյան ամրոցի և դամբարանադաշտի մնացորդներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.