Remove ads
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Կաղնուտ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կաղնուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Մողես | ||
Մակերես | 5.84 կմ² | ||
ԲԾՄ | 1560 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 105[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | կաղնուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Գյուղի պաշտոնական անունը Կաղնուտ է։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել մողես անվան ռուսականացված տարբերակով՝ Մուկես[4]։ Կաղնուտ է վերանվանվել 1949 թվականին։
Գտնվում է Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին՝ ծովի մակարդակից 1520-1640 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք։
Կաղնուտում կա “Նոր Խաչիտափ” սրբատեղի, իսկ շրջակայքում պահպանվել են միջնադարյան կիսավեր Անապատ եկեղեցին, գերազմանոցներ, Հոնապատ բնակավայրի մնացորդներ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Կաղնուտի մշտական բնակչությունը կազմել է 105, առկա բնակչությունը՝ 95 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5], որոնց նախնիների մի մաս 1830-ական թվականներին եկել է Ղարադաղից[4]։ Ստորև ներկայացված է Կաղնուտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.