գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Նշավան, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | ||
---|---|---|
Նշավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Համայնքի ղեկավար | Մյասնիկ Հովհաննիսյան | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Այլ անվանումներ | Ալպավա | |
Մակերես | 3,49 կմ² | |
ԲԾՄ | 880 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼1725 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նախկինում Ալպավա անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Երևանի գավառում[2]։
Բնակիչների նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։ Նախկինում ունեցել է Ալփավա, Ալփավան, Արպավար, Լուսակերտ անվանումները։ Նշավան է վերանվանվել 1967 թվականին։
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում Ազատ գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 880 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նշավանի մշտական բնակչությունը կազմել է 1725, առկա բնակչությունը՝ 1629 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղն ունի առկա 488 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 237 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 150 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 41 հա և 15 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.