Ջրափի
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ջրափի, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ջրափի | ||
Ջրափիի եկեղեցին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Անիի շրջան | |
Մակերես | 23.6 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1145[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2910 | |
| ||
Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։
Բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանղի, Մուշի, Էրզրումի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 847 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք՝ 49%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 33%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 15%։ Ունի 91 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Ջրափիի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 645 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 189 և 1006 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թվականի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ[4]։
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։
Գյուղի շրջակայքում կան Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.