Սարուխան (Գեղարքունիքի մարզ)
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Սարուխան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գյուղ | |||
---|---|---|---|
Սարուխան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գավառ (համայնք) | Գավառ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1771 թ. | ||
Մակերես | 66,5203 կմ² | ||
ԲԾՄ | 1990 մետր | ||
Կլիմայի տեսակ | Բարեխառն, լեռնային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 8370 մարդ (2018) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 264 | ||
Փոստային ինդեքս | 1214 | ||
| |||
Սարուխան գյուղը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում, հս. լ.40օ17՛ 21՛՛, ավ. ե. 45օ08՛03՛՛, Գավառագետի Գռիձոր և Չռիձոր վտակների միջև։ Հյուսիսից սահմանակից է Գանձակ, հարավից և հարավ-արևելքից` Լանջաղբյուր, հյուսիս-արևելքից`Կարմիրգյուղ, իսկ արևմուտքից` Գեղամա լեռներին։
Վարչական տարածքը 6652,03 հա է, որի մեծ մասը ալպյան արոտներ են։ Ռելիեֆը կտրտված է, ունի թեքություն արևելքից արևմուտք։ Կլիման չափավոր ցամաքային է, օդի հարաբերական խոնավությունը միշտ ցածր 35-50%։ Ամառը զով է, ձմեռը չափավոր ցուրտ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է հունվարին -32օC, իսկ բացարձակ առավելագույնը` 33օC, հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձնածածկույթի տևողությունը տատանվում է 90-200 օր։ Տարեկան տեղումների քանակը 400-500մմ։ Քամիները հաճախակի են, գերակշռող ուղղությունը` հարավ-արևմտյան։ Գյուղի կենտրոնական մասի ամենացածր կետում են գտնվում աղբյուրները`վայրկյանում 800-1000լ ելքով։ Այստեղից խմելու ջուրը պոմպերով մղվում է գյուղի թաղամասեր և հարևան Կարմիրգյուղ։ Սարուխանի տարածքում կան շինանյութի` բազալտ քարի, ավազի, կավի և այլ հանքավայրեր։ Գռիձորում կան հանքային բուժիչ ջրեր, որոնք չեն օգտագործվում։
Հիմնադրվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամիոցի հարավարևմտյան կողմում Ք.ա. 1-ին հազարամյակում։ Ամրոցը` որի ավերակները նշմարվում էին Ծաղկավանքի բլուրի վրա, ունեցել է ստորերկրյա թունել դեպի մոտակա գետը։ Ամրոցը համարվել է Ռուսա 1-ին արքայի կողմից հիշատակված Վելակունի (Գեղարքունիք) երկրի 23 թագավորներից մեկի նստավայրը։ Գյուղի տարածքից հայտնաբերվել է արտաշիսյան սահմանաքար։ Ինչը վկայում է, որ Արտաշես 1-ին Բարեպաշտ արքայի օրոք (Ք.ա. 189-160թթ) այստեղ արդեն գյուղական համայնք է ձևավորված եղել։
Միջնադարում եղել է Գեղարքունիքի ամենախոշոր գյուղը, իսկ 17-րդ դարում եղել է գավառապետի նստավայրը։ Գավառապետ մելիքներից հայտնի են Մելիք Փարսադանը, Մելիք Մալխասը և Մելիք Մանուչարը։ Վերջինս անվանատուն է գյուղից արևելք ընկած լեռներին և հարակից Մանուչարի հովտին։ Իր աստվածահաճո գործերով հայտնի է եղել Մխիթար եպիսկոպոսը, ով Մելիք Փարսադանից հալածվելով հաստատվել է Սևանա կղզում և նշանակվել վանահայր։
Գյուղը մինչև 1928թ. կոչվել է Դալիղարդաշ, անուն որը եղել գյուղի հայ մելիքներից մեկի (Էհիի պապի) մականունը։ 18-րդ դարի կեսերին գյուղը հիմնովին ավերվել է լեզգիների կողմից։ 19-րդ դարի սկզբների Երևանի խանի ջանքերով այստեղ հաստատվել են քոչվոր թաթարներ, որոնք կլիմային չդիմանալով շուտով հեռացել են։
Սարուխանի ներկայիս բնակիչների նախնիները 116 տնտեսություն 700 շնչով եկել են Հին Բայազետի Զանկիզոր (Զանկյազուր) և Սրբահան (Սուրբ Օհան) գյուղերից 1830թ. հունիսին։ 1850թ. գյուղացիների ջանքերով բացվել է գյուղի առաջին դպրոցը, իսկ 1897թ. պետական երկդասյա դպրոց։
Սարուխանցիները աչքի են ընկել թե առաջին և թե երկրորդ աշխարհամարտերի տարիներին։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 1273 սարուխանցիներ որոնցից 440-ը չեն վերադարձել։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սարուխանը տվել է 3 գեներալ, 12 գնդապետ, 13 փոխգնդապետ և բազմաթիվ սպաներ։
Համայնքը ընդգրկված է Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում, ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է։ Բյուջետային ոլորտում ամեն տարի արձանագրվում են հաջողություններ։ Բյուջեի կատարողական մասը հասնում և գերազանցում է 100 տոկոսը։ Բնակչության հիմնական մասը զբաղվում է արտագնա աշխատանքով։ Մեծ տոկոս է կազմում գործազուրկների թիվը, աշխատատեղեր չլինելու պատճառով բարձրագույն կրթությամբ շատ մասնագետներ դուրս են մնացել աշխատանքային ոլորտից։
Կենտրոնական ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է, հեռահաղորդակցության և տրանսպորտային կապը գտնվում է բավարար վիճակում։ Փողոցները լուսավորված են։ Կանոնավոր կերպով կատարվում է աղբահեռացումը։ Հիմնական խնդիրներից մեկը Մեծ Սպիտակասարից մինչև Սարուխան խմելու ինքնահոս ջրագծի կառուցումն է։
Գյուղն ունի երեք միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, երկու մանկապարտեզ։ Վերանորոգվել են Մշակույթի տունը և Բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է ոչ միայն Սարուխան, այլ նաև Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերի բնակչությանը։
Վերանորոգվել են 1893թ. կառուցված ս. Գևորգ եկեղեցին և 8-9դդ. Թուխ Մանուկ մատուռը։ 2023թ․-ի հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ թեմի հոգեւոր դասի, օծվեց եւ բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Սարուխանը տվել է գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական, պետական և այլ ոլորտների բազում նշանավոր մարդիկ։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարուխանի մշտական բնակչությունը կազմել է 8309, առկա բնակչությունը՝ 5572 մարդ[2]։ Գյուղի բնակիչները հայեր են[3], որոնց նախնիները 1830 թ. եկել են Բայազետի Զանգիզոր և Սուրբ Օհան գյուղերից[4]։ Սարուխանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ներկայումս ունի երեք միջնակարգ դպրոց, գրադարան, 2 մանկապարտեզ, արվեստի դպրոց և մշակույթի տուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.