Ճամբարակ համայնք

From Wikipedia, the free encyclopedia

Ճամբարակ համայնք

Ճամբարակ, համայնք Գեղարքունիքի մարզում։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ճամբարակ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճամբարակ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ճամբարակ, Երկիր ...
Thumb
Ճամբարակ
Դրոշ


Thumb


Երկիր Հայաստան
Մտնում էԳեղարքունիքի մարզ
ՎարչկենտրոնՃամբարակ
Խոշորագույն քաղաքՃամբարակ
Օրենսդրական մարմինՃամբարակ համայնքի ավագանի
ՀամայնքապետՎազգեն Ադամյան
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն (2011)12,411
Thumb
Հիմնադրված է2017 թ.
chambarak.am
Փակել

Բնակչություն

Ճամբարակ համայնքը ստեղծվել է Ճամբարակ, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Արտանիշ, Բարեպատ, Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Ձորավանք, Ճապկուտ, Մարտունի, Շողակաթ, Ջիլ, Վահան համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 12,411 մարդ։

Կառավարում

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության անդամներ են[3]։ Համայնքի ղեկավարը Վազգեն Ադամյանն է։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.