Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ)
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Remove ads
Գտնվում է Գեղամա լեռների արևելյան լանջին, Գելոյիձոր գետի ափին, մարզկենտրոն Գավառից մոտ 6 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 2120-2180 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 470 մարդ (2011 թ.)[3], հայեր։
Քյարիմքենդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից՝ Նոր Բայազետի շրջանի։ Վերանվանվել է Ծաղկաշեն 1942 թ. մարտի 2-ին[4]։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Ծաղկաշենի արևմտյան մասում կա Սուրբ Հովհաննես եկեղեցի (9-10 րդ դդ.), 9-16-րդ դդ. խաչքարերով գերեզմանոց։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվում են «Ուխտավեր» գյուղատեղին (13-17-րդ դդ.) և համանուն մատուռը (13-14 րդ դդ.)[5]։
Remove ads
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկաշենի մշտական բնակչությունը կազմել է 470, առկա բնակչությունը՝ 414 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մեծ մասը գաղթել է Ալաշկերտի Արծափ գյուղից, մնացածները՝ Գանձակից[4]։ Ծաղկաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads