Արծափ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արծափ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում, այնուհետև Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Գտնվում էր Դարոնիքից հյուսիս-արևմուտք, Արծափաքար լեռան ստորոտին, Չինգլի լեռնանցքի մոտ, Իգդիրից Հին Բայազետ տանող ճանապարհի վրա։

Պատմություն

Հիշատակվում է VII դարի սկզբից՝ Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք Դվինում հրավիրված ժողովի կապակցությամբ։

642 թվականին արաբները, Երևանից նահանջելով Կոգովիտ, կանգ առան Արծափի տակ։ Արաբները մի քանի անհաջող գրոհներից հետո գտան բերդը տանող ստորգետնյա գաղտնի ճանապարհը և գրավեցին այն։ Արաբներին հետապնդող Թեոդորոս Ռշտունին հասնելով Արծափ՝ ջախջախեց 3000 հոգուց բաղկացած արաբական բանակը և ազատեց գերիներին։

Հետագա դարերում Արծափը դարձյալ հիշվում է որպես ամուր բերդ և զուտ հայաբնակ գյուղ։

1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հարյուրավոր արծափցիներ գաղթեցին և բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանում՝ Սևանի ավազանում` ներկայիս Ծովագյուղ Մեղրաձոր և Արագյուղ (Կոտայքի մարզ) գյուղերում։

1877 թվականին բերդաքաղաքը ռուսական զորքերի միջոցով գրավում է Տեր-Ղուկասովը։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, Արծափի բնակիչները տեղահանվել են, մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Remove ads

Բնակչություն

XX դարի սկզբին Արծափն ուներ 120 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և արհեստներով (բրուտագործություն)։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի սահմաններում հիշվում է Սբ․ Գրիգոր ավերակ վանքը և Ծաղկավանքը։ Ծաղկավանքը շեն ու կանգուն էր մինչև XIX դարի վերջ[1][2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads