Նարեկ (Արարատի մարզ)
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Նարեկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Նարեկ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Մակերես | 17,47 կմ² | |
ԲԾՄ | 1050 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1001[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղը համեմատաբար երիտասարդ բնակավայր է և սկզբնական շրջանում ստեղծվել է որպես խաղողապտղատնկարանային տնտեսություն և իր անվանումը ստացել է ի պատիվ Գրիգոր Նարեկացու։ Երբեմն անվանվում է նաև Նարեկավան, երբեմն նաև Չաթմա։
Գյուղը ստեղծվել է ղռերի տարածքում, ապա ոռոգման արդյունքում դարձել է կուլտուր-ոռոգելի լանդշաֆտ։ Տեղադրված է Արարատյան դաշտի արևելյան եզրին՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նարեկի մշտական բնակչությունը կազմել է 1001, առկա բնակչությունը՝ 943 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Գյուղն ունի առկա 251 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1363 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ պտղատու և խաղողի այգիները։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.