Remove ads
գյուղ Հայաստանի Լոռու մարզում From Wikipedia, the free encyclopedia
Գոգարան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գոգարան | |||
Գոգարան գյուղի համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Մակերես | 32.47 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1065[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գոգարանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է մոտ 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտին, ծովի մակերևույթից 1863-1950 մ բարձրության վրա։ Գյուղը Վանաձոր-Գյումրի գլխավոր ճանապարհից 5 կմ հեռավորության վրա է գտնվում։
Գյուղը ժամանակին Գորան անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[3]։
Նախկինում Գոգարչի գյուղը Սպիտակի տարածաշրջանի ամենահին գյուղերից է։
Գոգարանն ունի խստաշունչ ձմեռ և զով ամառ։ Որպես լեռնային գյուղ աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա և այլն)։
1831 թ. և 1840 թ. մարդահամարում Գոգարանի համար արձանագրված է երկու առանձին ծխական նկարագրություն։ Առաջինում ներկայացված է գյուղի հնաբնակների ցուցակը, որոնց թիվը կազմում է 12 ընտանիք։ Բացի հիմնական ցուցակից, Վրաստանի պետական արխիվում պահպանվել է նաև Գոգարանում ապաստանած գաղթական ընտանիքների ցուցակը։ Համաձայն 1831 թ. Փամբակի ուղեմասում ապաստանած` Արևմտյան Հայաստանից գաղթածների ծխական նկարագրության՝ Գոգարանում ապաստանել էր երեք ընտանիք Մուշից և Կարսից։ Այնուհետև 1831-1840 թթ. ընթացքում Գոգարանը համալրվում է ևս 12 ընտանիքով, որոնք սակայն բնիկ արևելահայեր են Արարատյան դաշտից, Լոռվա ձորից և Ղազախի, այժմ Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղից։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գոգարանի մշտական բնակչությունը կազմել է 1065, առկա բնակչությունը՝ 914 մարդ[2]։ Գյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Բանջարանոցային մշակաբույսերից լավ աճ են ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն։ Գյուղն ունի մոտ 626 հա վարելահող, որից 65 հա պետական պահուստային հողեր են, 539 հա՝ սեփականաշնորհված։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում են գտնվում Սուրբ Աստվածածին (4-րդ դար) և 5-րդ դարի այլ եկեղեցիները, Սբ. Ծիրանավոր, «Թուխ Մանուկ», Սբ. Սարգիս մատուռները և «Պատվար» ամրոցը։ Շրջակայքում պահպանվել են Խորոզ և այլ գյուղատեղիներ։
Ըստ պատմամշակութային հուշարձանների` գյուղի մերձակա դամբարանադաշտերի, IV-ից VI դարի թվագրվող եկեղեցու, գյուղն ունի ավելի քան 27 դարյա պատմություն։ Գյուղում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել։ Այն, ի տարբերություն հարևան` հիմնականում հողաշեն դամբարանների, սալաքարային է։ Դամբարանը պատկանում է մ.թ.ա. 9-7 -րդ դդ. (երկաթի դար)։
2013 թվականի դրությամբ Գոգարանն ունի միջնակարգ դպրոց, որի նոր շենքը կառուցվել է 2002 թվականին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.