Լեռնապար
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Լեռնապար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 57 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Լեռնապար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արագածոտնի | |
Համայնք | Արագածոտնի մարզ, Հայկական մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արագածի շրջան | |
Գյուղապետ | Մանվել Հարությունյան | |
Առաջին հիշատակում | XVIII-XIX դարեր | |
Այլ անվանումներ | Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա | |
ԲԾՄ | 2140 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼536 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | լեռնապարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նախկինում Պամբ Հայկական անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։
Լեռնապար է վերանվանվել 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա անվանումները։
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջին, կանաչապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6, -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սուահողային տափաստաններ են։ Ունի սառնորակ աղբյուրներ։
Բնակչության զգալի մասը 1828թ․ եկել է Ախուրյանի շրջանի Ազատան գյուղից։ Համայնքի բնակչությունը կազմում է 634 մարդ։ Սեռային կազմում կանայք և տղամարդիկ ունեն նույն համամասնությունը՝ կազմելով 50-ական տոկոս։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, համայնքային կենտրոն, կապի հանգույց։ Լեռնապարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Գյուղն ունի 127 տնտեսություն։ Համայնքի տնտեսության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն ծառայում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Գյուղացիները զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է հասնում անասնաբուծությանը։ Գյուղում զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։
Գյուղն ունի մի եկեղեցի, որը կառուցված է 1866 թվականին։ Գյուղից 1,3 կմ հարավ-արևելք գտնվում է «Բերդի լանջ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։
Համայնքի ղեկավար՝ Մանվել Հարությունյան։
Ավագանու անդամների ցուցակ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.