գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Հովտաշեն (նախկին անվանումը՝ Մուղամլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Հովտաշեն 1978 թ. հունվարի 25-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Հովտաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 4,08 կմ² | |
ԲԾՄ | 827 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1034[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ 1930-ական թվականներին գյուղում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից եկած ընտանիքներ՝ Սուրմալուի գավառից, Նախիջևանից, Նուխիից։ 1950-ական թվականներին Աբովյանի շրջանի Հացավան և այլ գյուղերից, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղերից եկածներ։ 1970-ական թվականներին Վայքի շրջանից՝ հիմնականում Խնձորուտից։ Գյուղը նախկինւմ անվանվել է Մուղան։
Գյուղն ընկած է Հրազդան գետի ձախ ափին՝ Արարատյան հարթավայրում։ Ծովի մակարդակից ունի 827 մ բարձրության։
Կլիման բարեխառն է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -3,5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովտաշենի մշտական բնակչությունը կազմել է 1034, առկա բնակչությունը՝ 970 մարդ[1]։ Մինչև 1918 թ. եղել է հիմնականում ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]։ 1940-ական թվականների վերջից հայաբնակ է։
Հովտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Գյուղն ունի 300 տնտեսություն, մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ։ Գյուղում տեղադրված է անհայտ զինվորի հուշարձանը։
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 283.71 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 69%։ Համայնքի հողերի 40.9% օգտագործվում է որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 166.88 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 12.76 հա և 4.30 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.