Աղավնատուն (Արմավիրի մարզ)

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Աղավնատուն (Արմավիրի մարզ)map

Աղավնատուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Աղավնատուն
Thumb
Երկիր Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Հայկական մարզ, Էջմիածնի գավառ և Էջմիածնի շրջան
ԳյուղապետԳնել Մաթևոսյան
Մակերես11,46 կմ²
ԲԾՄ925±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2840 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղավնատունցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Աղավնատուն (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Փակել

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աղավնատուն գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2840, առկա բնակչությունը՝ 2667 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։ Աղավնատան բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 186 476[4] 982 1024 1292 1700 2350 2296 3010[5] 3158 2840[2]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազալտի հանքավայրեր։

Պատմական կառույցներ

Thumb
Սուրբ Աննա եկեղեցի (Աղավնատուն, Արմավիր)

Գյուղում և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։ Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (X դար) և «Ծիրանավոր» (XIV դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` XIII դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան։ Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.