Աղավնատուն (Արմավիրի մարզ)
գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Աղավնատուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Աղավնատուն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Հայկական մարզ, Էջմիածնի գավառ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Գնել Մաթևոսյան | ||
Մակերես | 11,46 կմ² | ||
ԲԾՄ | 925±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼2840 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | աղավնատունցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աղավնատուն գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2840, առկա բնակչությունը՝ 2667 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։ Աղավնատան բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազալտի հանքավայրեր։
Գյուղում և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։ Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (X դար) և «Ծիրանավոր» (XIV դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` XIII դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան։ Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.