Անդոկավան
From Wikipedia, the free encyclopedia
Անդոկավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։
Պատմություն
Գյուղը Լեռնաձոր համայնքի մաս էր կազմում մինչ 2017 թվականի հունիսին կայացած վարչատարածքային բարեփոխումները, երբ ընդգրկվեց Քաջարան համայնք կազմում։
Պատմամշակութային հուշարձաններ
Անդոկավանի մոտ է գտնվում 4-րդ դարի Բաղաբերդ ամրոցը։
Բնակչություն
Անդոկավանը ընդգրկված չի եղել Հայաստանի 2011 թվականի մարդահամարում։ 2017 թվականի բարեփոխումներից հետո Անդոկավանը ներառվեց ցուցակում, որի շնորհիվ իրականացվեց բնակչության թվաքանակի ճշգրտում։ 2017 թվականի դրությամբ գյուղն ուներ 118 բնակիչ[2]։
Տնտեսություն
Բնակավայրի գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը[3]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.