Սիզավետ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Սիզավետmap

Սիզավետ (նախկին անվանումները՝ Ծաղկաշեն, Քոռաղբյուր), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 30 կմ հյուսիս, ծովի մակարդակից 2075 մ բարձրության վրա։ 1946 թվականին վերանվանվել է Ծաղկաշեն, 1967 թ.՝ Սիզավետ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Սիզավետ
Երկիր Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ղուկասյանի շրջան
Այլ անվանումներՔոռաղբյուր, Ծաղկաշեն
Մակերես25.6 կմ²
ԲԾՄ2075 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն395[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Thumb
Սիզավետ (Հայաստան)
Փակել

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սիզավետի մշտական բնակչությունը կազմել է 334, առկա բնակչությունը՝ 306 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասը Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա և Լոռու գյուղերից գաղթած վերաբնակիչներ են[4]։

Սիզավետի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 294 729 1031 481 1300 345 321 303 375 318 334[3]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Սիզավետն ունի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի[6]։ Դպրոցը արձակագիր Պատվական Ղուկասյանի անվամբ է։ Սիզավետում է ծնվել ականավոր բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

Գյուղի մոտակայքում գտնվում է Գելոյի ձոր ձորակը։ Այստեղից է սկիզբ առնում Գելոյի ջրանցք անունով ոռոգիչ առուն[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.