Բաշգյուղ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Բաշգյուղ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2020 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 10.5 կմ² | |
ԲԾՄ | 2020 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 56[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղը հիմնադրվել է 1830-ական թթ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և Ալեքսանդրապոլից արևելք ընկած մյուս Բաշգյուղից տարբերվելու համար մինչև 1880-ական թթ կոչվել է նաև Մեծ Բաշգյուղ։ Օգտագործվել են նաև անվանման Բաշգեղ, Բաշգյուղ Երկրորդ, Պաշգյուղ տարբերակները։
Գյուղը գտնվում է մեղմաթեք բարձրադիր լանջին՝ ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների Բաշգյուղի բնակչությունը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 62 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 53%, հետաշխատունակներ՝ 21%։ Հիմնադրման պահից գյուղի բնակիչները հայեր են[2], որոնց նախնիների մի մասը 1830-ական թթ. տեղափոխվել են Մուշից և Արևմտյան Հայաստանի այլ վայրերից։
Բաշգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Բաշգյուղն ունի 12 տնտեսություն։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), խոտհարքերը (37 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 50 և 630 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Բաշգյուղն ունի կանգուն եկեղեցի, մատուռ և ամրոց։
2014 թ.-ի դրությամբ գյուղն ունի տարրական դպրոց, կապի հանգույց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.