Remove ads
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Նորաբաց (մինչև 1978 թ.` Ենգիջա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս, մարզկենտրոնից` 25 կմ հեռավորության վրա։
Գյուղը հիմնադրվել է 1897 թվականին։ Նախկինում ունեցել է Ենգիջա անվանումը և Նորաբաց է վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին[3]։ Գյուղի շրջակայքում գտնվում է նոր քարեդարի բնակավայր` մ.թ.ա 6-4 հազարամյակ։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 855 մ բարձրության վրա։ 2014 թվականին գյուղում բացվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Գյուղում կառուցվում է այգի, իրականացվում են կանաչապատման աշխատանքներ։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 - 300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորաբացի մշտական բնակչությունը կազմել է 2155, առկա բնակչությունը՝ 1935 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղն ունի առկա 740 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 185 հա։ Համայնքի հողերի հիմնական մասը օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 115 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 16 հա և 36 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Արդյունաբերություն չունի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.