Remove ads
գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Զովք, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 50 կմ հարավ-արևմուտք, մայրաքաղաքից հեռավորությունը` 21կմ, ծովի մակերևույթից բարձրությունը` 1670 մ[2]։ Մակերես` 16.46կմ քառ.[2]: Գյուղը հիմնադրվել է 1921թվականին։ Նախկին անվանումը` Քյուլիջա։ Զովքը սահմանակից է Գեղաշեն, Կամարիս, Արամուս և Ձորաղբյուր համայնքներին։ Գյուղը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ 2017 թվականին Զովք գյուղը միավորվել է Ջրվեժ խոշորացված համայնքին։ Խորհրդային ժամանակաշրջանում գյուղն եղել է պետական տնտեսություն։ Տարբեր տարիներին խորհրդային պետական տնտեսությունը գլխավորել են` Ջ.Ղահրամյան, Ա.Արշակյան, Ս. Գևորգյան, Շ. Սահակյան։ 1991թվականից հետո գյուղական համայնքը գլխավորել են` Հ. Գևորգյան, Թ. Հովհաննիսյան, Ն. Գևորգյան։ 2012 թվականից գյուղը ղեկավարում է Ն. Գևորգյանը։
Գյուղ | ||
---|---|---|
Զովք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Ջրվեժ | |
Հիմնադրված է | 1921թ թ. | |
ԲԾՄ | 1670 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1040 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղում բնակվում են հայեր(մեծամասնությունը) և եզդիներ։ Բնակչության թիվը կազմում է 1040 բնակիչ, այդ թվում եզդիները`56։ Գյուղի բնակչությունը համալրվել է տարբեր բնակավայրերից եկած բնակիչներով (Արամուս, Գավառ, Սևան, Ջավախք, Գյումրի, Մարտունի, Սարանիստ)։ Խորհրդային ժամանակաշրջանում Սարանիստ գյուղը Զովք գյուղի մասն է կազմել։ Մինչև 1919 թվականը Սարանիստ գյուղը բնակեցված է եղել իսլամադավան բնակչությամբ։ Հետագայում գյուղը դարձել է ամբողջությամբ բնակեցված, սակայն պայմաններից ելնելով գյուղը հետզհետե դատարկվում էր։ Սարանիստ գյուղի վերջին բնակիչը` Ադիկ Ալեքսանյանը 1975թվականին գյուղը լքել է և վերաբնակվել Զովք գյուղում։
Զովքի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ(հացահատիկի մշակություն), այգեգործությամբ և անասնապահությամբ։
Զովք գյուղի հարավ արևմտյան մասում բլրի վրա է գտնվում է ամրոցի ավերակները։ Այստեղ հայտնաբերվել է Ք.ա 1-ին հազարամյակի դամբարանադաշտ ։ Կա պահպանված միջնադարյան ամրոցի ավերակներ։ Գյուղի հարավ արևմտյան կողմում գտնվում է 10-13-րդ դարերի քարայր-մատուռ` Ճգնավորը։ Վիմափոր այս մատուռը ժայռափոր շինություն է` կազմված երկու սրահից։ Առաջին սրահում կան շրջանաձև մի քանի փոսեր, սրահները լուսավորվում են հյուսիսային պատի կլորավուն պատուհանով։
1948 թվականին գյուղում կառուցվել է հուշաղբյուր։ 1979 թվականին կառուցվել է հուշարձան` նվիրված 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին։ Հուշարձանի կառուցման նախաձեռնողն եղել է Զովքի բնակիչ Պողոս Խաչատրյանը։
Զովք գյուղի հին դպրոցը հիմնվել է 1922 թվականին։
Նոր դպրոցի շենքը կառուցվել է 1984 թվականին։ Զովքի դպրոցը սկզբում եղել է ութամյա, ապա տասնամյա։ Ութամյա կրթության ժամանակ աշակերտները շարունակել են ուսումը հարևանությամբ գտնվող Ձորաղբյուր գյուղի դպրոցում։
Տարբեր տարիներին դպրոցի տնօրեններ են եղել՝ Ս. Պողոսյան, Ա. Կիրակոսյան, Մ. Մանուկյան, Դ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Ս.Առաքելյան, Մ.Միքայելյան, Ֆ. Պողոսյան, Շ. Առաքելյան։ 2020 թվականից դպրոցի տնօրենն է Էդգար Նիկողոսյանը։
1996 թվականի հունվարի 21-ին դպրոցն անվանակոչվել է արցախյան առաջին պատերազմում անմահացած Գագիկ Շահինյանի անունով` ՀՀ Կոտայքի մարզի <<Զովքի Գ.Շահինյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ։
Այժմ դպրոցն ունի 110 աշակերտ և 27 աշխատակից։
Հայրենական Մեծ պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել զովքեցիները։ Զոհվածների հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան։ 1990-1994 թվականների արցախյան առաջին պատերազմին են նաև մասնակցել Զովքի երիտասարդները։ Այդ մարտում զոհվեց Գագիկ Շահինյանը, որի անունն է այսօր կրում Զովքի միջնակարգ դպրոցը։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցել են այդ ժամանակ բանակում ծառայող ժամկետային զինծառայողները։
Իսկ արդեն 2020 թվականի, արյունահեղ, 44 օրյա դաժան պատերազմին մասնակցում էին ոչ միայն ժամկետային զինծառայողներ, այլ նաև կամավորներ։ Ահեղ մարտերում զոհվեցին ժամկետային զինծառայող Գևորգ Մարտիրոսյանը, կամավորներ՝ Մովսես Մովսիսյանը, Հովսեփ Մովսիսյանը, Հայկ Գևորգյանը, Սարգիս Կարապետյանը և Դավիթ Եղոյանը։ Փա՛ռք ու պատի՛վ մեր զովքեցի տղաներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.