գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Արագածավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում։ Գյուղը տարածված է Ախուրյան գետի ձախ ափին, մարզկենտրոն Աշտարակից՝ 75 կմ և Երևանից՝ 80 կմ հեռավորության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արագածավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Շրջան | Թալինի շրջան | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Թալինի շրջան և Երևանի գավառ | ||
Գյուղապետ | Արթուր Նազարեթյան | ||
Հիմնադրված է | 1924 թ. | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 5053[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր Ռուսներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
1974 թվականից եղել է քաղաքատիպ ավան, 1995 թվականից հետո՝ գյուղական բնակավայր։
Հիմնադրման ժամանակ գյուղը կոչվել է Ալագյազ։ Իսկ 1948 թվականի սեպտեմբերի 10-ից գյուղը վերանվանվել է Արագած[2]։ Արագածը 2006 թվականի հուլիսի 4-ից վերանվանվել է Արագածավան[3]։
Արագածավանի (Արագած) ազգաբնակչության փոփոխությունը[3].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և երկրագործությամբ։
Մասնագիտական կողմնորոշումը, ուսուցիչների վերապատրաստումը, աշակերտական խորհուրդների ակտիվացումը, բուժաշխատողների մասնագիտական զարգացումը, բժիշկների և բուժքույրերի մասնագիտական ցանցի գործունեությունը, Ատամնաբուժական ակցիաները, բնակչության զննումները, գործարարներին տրվող խորհրդատվությունը, սոցիալական աջակցությունը, հոգեբանական աջակցությունը և Հոգեբանական ներառական թատրոնը սկսել են իրագործվել համայնքում 2011 թվականից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.