Ուռուտ (Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում From Wikipedia, the free encyclopedia

Ուռուտ (Լոռու մարզ)map

Ուռուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռուտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Ուռուտ
Երկիր Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքԼոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1]
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1020 մարդ (2011)[2]
Տեղաբնականունուռուտեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Ուռուտ (Լոռու մարզ) (Հայաստան)
Փակել

Աշխարհագրություն

Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հյուսիս, Ուռուտ գետի հովտում։

Պատմություն

Ուռուտ գյուղի անունը առաջացել է Խրուտ տեղանունից։ Ուռուտ գյուղում պահպանվել է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի, որը XIX դարում վերանորոգվել է։ Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջապես վերականգնվել է 2019թ. Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սուրեն Աբովյանի նախագծով։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով գյուղը ենթարկվել է լուրջ ավերածությունների։ Զոհեր չեն եղել։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ուռուտի մշտական բնակչությունը կազմել է 1020, առկա բնակչությունը՝ 933 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Էրզրումի Սանամեր գյուղից և Անիի շրջակայքի գյուղերից[4]։

Ուռուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1873 413 մարդ [6]
1879 767 մարդ [6]
1926 1225 մարդ [6]
1939 1477 մարդ [6]
1959 1399 մարդ [6]
1970 1181 մարդ [6]
1979 1103 մարդ [6]
1989 1224 մարդ [6]
2001 1204 մարդ [6]
2011 1020 մարդ [2]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ և անասնապահությամբ։

Հայտնի տեղաբնակներ

  • Նորիկ Խալաթյան - գիտությունների դոկտոր, միջուկային ֆիզիկոս
  • Վաչագան Խալաթյան - գիտությունների թեկնածու։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.