գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Հայկավան (նախկին անվանումը՝ Բաջողլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղադրված է Շիրակի դաշտում, Ախուրյան գետի աջ կողմում։ Գտնվում է ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։ Հայկավան է վերանվանվել 1946 թվականին։
Գյուղ | ||
---|---|---|
Հայկավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
ԲԾՄ | 1550 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1531[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայկավանի մշտական բնակչությունը կազմել է 1107, առկա բնակչությունը՝ 1027 մարդ[2]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից։ Հնում այստեղ բնակվել են նաև հույներ։
Հայկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1187 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 35%, աշխատունակներ՝ 49%, հետաշխատունակներ՝ 16%:
Ունի 284 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 970 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 102 և 193 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ)։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.