Ալվար
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ալվար (նախկին անվանումը՝ Դուզքենդ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Հարևան կիսալքված Արավետ գյուղի հետ կազմում է Ալվար համայնքը։ Համայնքի ղեկավարն է Վարդան Սուքիասյանը։ Ալվար է վերանվանվել 1991 թվականին ապրիլի 3-ին[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալվար | ||
Երկիր | Հայաստան | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Մակերես | 3 կմ² | |
ԲԾՄ | 1980 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼140 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Համայնքը գտնվում է Եղնախաղի լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտում, մեղմաթեք սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա։
Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետինները։
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից և Կարսի մարզից։ Համայնքում հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ։ 1988-1989 թթ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն և այստեղ վերաբնակվել են հայ ընտանիքներ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով Արավետը առկա բնակչություն չի ունեցել։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է համայնքի բնակչությունը 2010 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 168 մարդ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականինի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 243 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 18%։ Ըստ «Կովկասյան Օրացույցի» է 1912 թվականին 591 մարդ, հիմնականում ադրբեջանցիներ, որոնք ապրում էին Կարսի մարզում[3]։
Ալվարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2]
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ։
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 309 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 750, 326, 1232 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունն անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում կա «Գևոյի» մատուռ և ավերակ եկեղեցի։ Ալվարի մոտ է գտնվում «Ալվար» ամրոցը։
Ունի 36 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.