Արարատ (քաղաք)

քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia

Արարատ (քաղաք)map
Remove ads

Արարատ ((Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), քաղաք Հայաստանի Արարատի մարզում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաքային համայնք, Երկիր ...
Remove ads
Remove ads

Աշխարհագրություն

Քաղաքը մայրաքաղաք Երևանից հեռու է 48 կմ դեպի հարավ-արևելք։

Պատմություն

Thumb
Վազգեն Սարգսյանի արձանը Արարատ քաղաքում, քանդակագործ Արայիկ Ալեքյան, ճարտարապետ՝ Պարգև Սեդրակյան

Արարատ քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 25-ի թիվ 18 որոշումով Արարատ քաղաքի հիմնադրման տարեթիվ սահմանվեց 1930 թվականի հոկտեմբերի 22-ը։

ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1972 թվականի հունվարի 4-ի N4 որոշումով Արարատը դասվում է հանրապետական ենթակայության քաղաքաների շարքը։ Քաղաքի վարչական տարածքը կազմում է 1467 հա։

Remove ads

Բնակչություն

Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 19․533 մարդ, որից 47 % տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53 %[2]։

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...

Տնտեսություն

Տնտեսության տեսակետից քաղաքի մասնագիտացման ճյուղը ծանր արդյունաբերությունն է։ Քաղաքի մոտ է գտնվում հանրապետության երկու ցեմենտի գործարաններից մեկը՝ Արարատի ցեմենտի գործարանը։ ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1970 թվականի մարտի 18-ի N123 որոշումով քաղաքի հետագա զարգացումը տեղափոխվում է Արարատ գյուղից հարավ ընկած տարածքում, որտեղ և կառուցվում է ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանը և ոսկու կորզիչ ֆաբրիկան։ Այստեղ բերվում և վերամշակվում է Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքաքարը։

Քաղաքն ունի ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցներ, քաղաքային և մանկական գրադարաններ, մանկապարտեզներ, Ղազարոս Սարյանի անվան «Միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց», հիվանդանոց, պոլիկլինիկաներ, կապի հանգույց։

Մոտ մեկ տասնյակի հասնող հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք շրջապատում են քաղաքը, առաջացրել են լուրջ էկոլոգիական խնդիրներ, որոնցից է աղտոտված մթնոլորտային ավազանը[3][4][5]։

Remove ads

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads