Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռիգայի կինոստուդիա (լատիշ․՝ Rīgas kinostudija), գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի լատվիական կինոստուդիա, բաժնետիրական ընկերություն, որը ստեղծվել է Խորհրդային Լատվիայում՝ բոլոր միութենական հանրապետություններում կինոարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում։
Ռիգայի կինոստուդիա | |
---|---|
Տեսակ | կինոստուդիա |
Հիմնադրված է | 1948 |
Վայր | Ռիգա, Լատվիա |
Երկիր | Լատվիա |
Կայք | studio.lv/index.php?&4(լատիշերեն) |
Հիմնադրվել է 1940 թվականին, Նախկինում գոյություն ունեցող մասնավոր կինոընկերությունների հիման վրա։ 1948 թվականին՝ երկու արտադրությունների միավորումից հետո, ստեղծվել է գեղարվեստական և ժամանակագրական-վավերագրական ֆիլմերի ստուդիա, որը 1958 թվականին կոչվել է Ռիգայի կինոստուդիա։
1946-1952 թվականներին Լատվիայում նկարահանվել է ընդամենը երեք ֆիլմ՝ «Որդիներ», «Վերադարձ հաղթանակով» և «Ռայնիս»[1]։
Ստուդիայի տաղավարները ցրված էին ողջ քաղաքով մեկ՝ Լաչպլեշի փողոցում գտնվող շենքում, որն ավելի ուշ զբաղվեցրել է Պատանի հանդիսատեսի թատրոնը, նախկին «Պիոներ» կինոթատրոնում, ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում և «Զիեմելբլազմա» մշակույթի պալատում։ Ստուդիայի ղեկավարությունը գտնվել է դպրոցական փողոցում։
1954 թվականին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի առընթեր կինեմատոգրաֆիական և տպագրական արդյունաբերության «Գիպրոկինոպոլիգրաֆ» պետական նախագծային ինստիտուտի կինեմատոգրաֆիայի կոմիտեն ստեղծել է Ռիգայի կինոստուդիայի շենքերի համալիրի նախագիծ (ճարտարապետներ՝ Վ. Վորոնով և Ա. Օկունև)։ Երկու հերթով՝ 1961 և 1963 թվականներին, շահագործման են հանձնվել երեք նկարահանման տաղավարներ՝ 950, 800, 140 մ² մակերեսներով[2]։ Բոլոր ծառայությունները տեղափոխվել են նոր վայր՝ Շմերլ փողոց, 3 հասցեում։
Խորհրդային տարիներին ստուդիան ապահովել է կինոարտադրության ամբողջական շարքը՝ սկսած սցենարի գրելու գործընթացից մինչև ֆիլմը վարձույթի հանելը։ 1970-80-ական թվականներին նկարահանվել է տարեկան 10-15 ֆիլմ (որոնց կեսը՝ լիամետրաժ խաղարկային ֆիլմեր), ինչն ապահովում էր մոտ 1000 աշխատակիցների աշխատանքը։
Տարբեր տարիների կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամներ են եղել լատվիացի նշանավոր թատերական գործիչներ, հայտնի ռեժիսորներ և դերասաններ, ինչպիսիք էին Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտը, Վիյա Արտմանեն, Յուրի Յուրովսկին, Էդուարդ Սմիլգիսը և Էլզա Ռաձինյան։
1965 թվականից կինոստուդիային կից աշխատել է Կինոդերասանի ժողովրդական ստուդիան, որը ղեկավարել է Լիվիա Ակուրատերեն։ Ստուդիան ստեղծագործական մրցույթ անցած հայցորդներին հնարավորություն է տվել պատրաստվել պրոֆիլային ուսումնական հաստատություններ ընդունվելուն։ Ստուդիան ունակ երիտասարդներին ուղարկել է կինեմատոգրաֆիական մասնագիտություններ ստանալու Մոսկվայի և Լենինգրադի բուհերում։
Կինոստուդիայի տրամադրության տակ եղել են լավ սարքավորված նկարահանման տաղավարները, որոնք մինչ օրս ամենամեծն են Հյուսիսային Եվրոպայում։
Ռիգայի կինոստուդիայում պահվում է փաստաթղթերի, լուսանկարների, հագուստների էսքիզների, դեկորացիաների տարրերի և տեխնիկական հարմարանքների հավաքածու, որը պատկանում է Ռիգայի կինոթանգարանին։
Լատվիայի պետական անկախության վերականգնմամբ կինոարտադրությունը ստուդիայում գրեթե դադարել է։ Ստուդիան գումար է վաստակում տարածքների ու գույքի վարձակալության, մասնագետների ծառայությունների հաշվին։ Ստուդիայի տարածքում գտնվող կինոկենտրոնն իրականացնում է վարչական գործառույթներ։
«Ես երբեմն փորձ եմ անում նախկին Ռիգայի կինոստուդիայի շենքում։ Նրա դատարկված միջանցքներն ասես գերեզմանատուն լինեն։ Միայն նկարներ են պատերին։ Իսկ ինչ կյանք էր եռում նրա պատերի ներսում։ Ի՜նչ ֆիլմեր են նկարահանվել։ Ափսո՜ս, շատ ցավալի է»,- խոստովանել Է 20-րդ դարի ամենահանրաճանաչ լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը[3]։
Ֆիլմի անվանում / Բնօրինակ անվանում — Ռեժիսոր
1940
1946
1947
1949
1955
1956
1957
1958
1959
1960
1961
1962
1963
1964
1965
1966
1967
1968
1969
1970
1971
1972
1973
1974
1975
1976
1977
1978
1979
1980
1981
1982
1983
1984
1985
1986
1987
1988
1989
1990
2000
2007 թվականին Նախարարների կաբինետի քննարկմանն է ներկայացվել ավելի ուշ մերժված օրինագիծը, որի համաձայն Ռիգայի կինոստուդիայի 125 ֆիլմեր պետք է մասնավորեցվեին։
2008 թվականից կինոստուդիան սկսել է ինքնուրույն տարածել իր ֆիլմերը Լատվիայի սահմաններից դուրս։
Ռիգայի Վիձեմերի շրջանային դատարանը 2013 թվականի հունիսի 13-ին ճանաչել է Լատվիայի մշակույթի նախարարության գույքային հեղինակային իրավունքները խորհրդային տարիներին նկարահանված մի շարք ֆիլմերի նկատմամբ։ Որոշումը տարածվել է 973 ֆիլմի վրա, որոնք նկարահանվել են Ռիգայի կինոստուդիայում 1964 թվականի հունիսի 1-ից մինչև 1993 թվականի մայիսի 14-ը։ Դատարանը ճանաչել է այդ ֆիլմերի ստեղծողների անքակտելի անձնական և գույքային իրավունքները և որոշել Ռիգայի կինոստուդիայից բռնագանձել 29 517 լատ հօգուտ մշակույթի նախարարության[4]։
Սակայն այդ որոշումը վիճարկվել է, և 2017 թվականի հունվարի 31-ին Լատվիայի Գերագույն դատարանը մերժել է Ռիգայի կինոստուդիայի՝ 973 ֆիլմի նկատմամբ գույքային հեղինակային իրավունքները, որոնք նկարահանվել են 1964 թվականից մինչև 1990 թվականի մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ դրանով անփոփոխ թողնելով Ռիգայի շրջանային դատարանի որոշումը, որն ավելի վաղ մերժել էր հայցը։ Դատարանը նշել է, որ իրավաբանական անձանց վիճահարույց հեղինակային իրավունքները դադարել են գործել 1993 թվականի մայիսի 15-ին, երբ Լատվիայի Հանրապետությունում ուժի մեջ է մտել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, իսկ դրանից հետո օրենսդիրը չի ընդունել նորմատիվ ակտեր, որոնք կապահովեին այդ իրավունքների հետագա ամրագրումը իրավաբանական անձանց նկատմամբ։ Այդ պատճառով դրանց չեն կարող հավակնել ոչ Ռիգայի կինոստուդիան, ոչ էլ պետությունը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.