Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մոտոցիկլիստների ամառը (լատիշ․՝ «Motociklu vasara»), 1975 թվականին Ռիգայի կինոստուդիայում նկարահանված ֆիլմ՝ երիտասարդական դրամա[2]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1] |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Uldis Brauns? |
Երաժշտություն | Մարգերիս Զարինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 70 րոպե[1] |
Իր 18-ամյա տարեդարձի օրը Մարիսը նվեր է ստանում մոտոցիկլ, որի մասին երկար էր երազել։ Ընկերների հետ միասին Մարիսը քաղաքից դուրս է գնում և սլանում է պողոտայով։ Ճանապարհին հանդիպում են հարսանեկան մեքենաների և ծանոթանում հարսի ու փեսայի հետ։ Հարսանքավորներին մտահոգում է միայն արարողությունը առանց պատահարի ու բարեհաջող անցկացնելու հարցը, և միայն հարսնացուն է անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Նա ամուսնանում է առանց սիրելու։ Քամին տանում է հարսի քողը, որ ընկնում է ծառի ճյուղին։ Մինչ բոլորը զբաղված են քողն իջեցնելու խնդրով, Մարիսն Ինեսեին առաջարկում է փախչել։ Աղջիկը համաձայնում է, և նրանք երկուսով սլանում են բոլորից հեռու՝ նոր մոտոցիկլով մեկնելով ռոմանտիկ ճանապարհորդության։ Նրանք միասին անցկացնում են երկու օր։ Առաջին գիշերն անցկացնում են մի ծեր զույգի տան հետնաբակում, իսկ երկրորդ գիշերը մնում են անտառում վառված խարույկի մոտ՝ բաց երկնքի տակ։
Մարիսը հասկանում է, որ սիրահարվել է։ Ինեսեն, հիշելով տատի խոսքերը, թե պետք չէ շտապել կյանքի ընկերոջ ընտրության հարցում, գաղտնի հեռանում է։ Մարիսը իր մոտոցիկլով մեկնում է նրան որոնելու։
Մյուս դերասանները ներկայացված են որպես էպիզոդիկ դերեր կատարողներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.