Remove ads

Մոտոցիկլետ (ֆրանս. motocycle - լատ. mōtor - շարժում առաջացնող, և հուն. κύκλος - շրջան, ակ), երկու, երեք կամ չորսականի՝ մեխանիակական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոց։

Գ. Դայմլերի Մոտոցիկլետը, 1885 թ.
Ժամանակակից Մոտոցիկլետ

Առաջին մոտոցիկլետը (որի անիվները փայտից էին) ստեղծվել է 1885 թվականին գերմանացի ինժեներներ Գոթլիբ Դայմլերի և Վիլհելմ Մայբախի կողմից։

Համարվում է ոչ միայն երթևեկության միջոց, այլ նաև սպորտային տեխնիկա։

2003 թվականից մոտոցիկլետների համաշխարհային արտադրության աճը է կազմել է 42 %։ Ամենամեծ պահանջարկը՝ Ասիական երկրներում է։ 2006 թվականին ամբողջ աշխարհում արտադրվել է 44,1 մլն. մոտոցիկլ։

Մոտոցիկլետները նախատեսված են 1–2 ուղևորի համար։ Դրանք օգտագործվում են սպորտում և ակտիվ հանգստի համար։ Տարբեր մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ ոստիկանները, ցրիչները, ապրանքների առաքիչներն աշխատանքի ընթացքում օգտվում են մոտոցիկլետներից։ Տրանսպորտով գերհագեցած փողոցներում մոտոցիկլետն ավելի շարժունակ է, քան ավտոմեքենան։

Առաջին բենզինով աշխատող շարժիչով մոտոցիկլետը կառուցել է Գոտլիբ Դայմլերը 1885 թվականին Գերմանիայում։ Հեծանիվների նման, մոտոցիկլետները նույնպես ունեն կրող շրջանակ, որի վրա տեղադրված են շարժիչը, փոխանցման տուփը, վառելանյութի բաքը, նստոցը և այլ մասեր։ Առջևի և հետևի անիվները հանդերձված են հիդրավլիկական մեղմիչներով, որոնք մեքենան պահպանում են ուժգին ցնցումներից ու հարվածներից։ Շարժումը փոխանցման տուփին ամրացված շարժիչից հետևի անվին փոխանցվում է շղթայի միջոցով։ Շարժիչի ծավալը 50–1200 սմ3 է։ 50 սմ3 և ավելի փոքր տարողությամբ շարժիչներով մոտոցիկլետներն անվանում են մոտոռոլլերներ։ Դրանց վրա սովորաբար տեղադրում են բենզինով աշխատող, օդահովացումով երկտակտ շարժիչներ։ Մեծ և թանկարժեք մոտոցիկլետները սովորաբար ունեն ջրահովացումով քառատակտ շարժիչներ։ Ղեկի վրա տեղադրված են առջևի արգելակի, կոճի (դրոսել), կցորդիչի բռնակները և ցոլալապտերի գործարկիչ-անջատիչը։ Մոտոցիկլետի արագությունը կարելի է փոփոխել նաև հատուկ ոտնակով։ Ներկայումս բազում մոտոցիկլետների վրա տեղադրված են փոխանցումների ինքնաշխատ տուփեր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 46
Remove ads

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads