Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Սանչոյի հավատարիմ ընկերը» (լատիշ․՝ «Uzticamais draugs Sančo»), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Ստրեյչը Յուրի Յակովլևի սցենարով Ռիգայի կինոստուդիայում 1974 թվականին[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յանիս Ստրեյչ |
Սցենարի հեղինակ | Յուրի Յակովլև |
Օպերատոր | Հարի Կուկելս |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Ռոդրիգեսների ընտանիքը Լենինգրադ է ժամանել լատինամերիկյան մի երկրից։ Նրանց որդին՝ Սանչոն, լավ գիտի ռուսաց լեզու և ընդունվել է սովորական հանրակրթական դպրոցի չորրորդ դասարան։
Լինելով շփվող և աշխույժ՝ Սանչոն շուտով ընկերանում է դասընկերների հետ։ Երբեք տեսած չլինելով ձմեռ՝ նաա հետաքրքրությամբ զբողնում է ձյունով ծածկված քաղաքում և խաղում անծանոթ խաղեր։
Դվորցովայա հրապարակում Սանչոն ու նրա ընկերները հայտնվում են «Դյութիչ երջանկության աստղը» ֆիլմի նկարահանումների հրապարակում, որտեղ Սանչոն զրուցում է դերասանների հետ, տեսնում է, թե ինչպես են նկարահանում կայսր Նիկոլայ I-ի (Վասիլի Լիվանովի) մասնակցությամբ տեսարանը։
Բայց շուտով տղաները ստիպված են բաժանվել։ Սանչոյի հայրենիքում հեղաշրջում է տեղի ունեցել։ Իշխանության են անցել զինվորականները։ Տղայի ծնողները որոշել են տուն վերադառնալ։ Սանչոն ջերմորեն հրաժեշտ է տալիս նոր ընկերներին և իր հետ տանում նրանց համերաշխության խորհրդանիշը՝ կարմիր պիոներական փողկապը։
Ֆիլմը հատկանշական է նրանով, որ ՌՕՈՒ գեներալ Վասիլի Մերկուրևի հերոսը երեսուն տարի անց կրկին կատարում է «Дождливым вечером, вечером, вечером…» երգը «Երկնային դանդաղընթացը» գեղարվեստական ֆիլմից, որն ավելի վաղ եղել է դրա կատարողներից մեկը պատերազմական տարիների այդ դասական ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.