Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Արտացոլք ջրի մեջ» (լատիշ․՝ Atspulgs ūdenī), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել ռեժիսոր Անդրիս Ռոզնբերգսը Ռիգայի կինոստուդիայում 1977 թվականին[1]։
Արտացոլք ջրի մեջ լատիշ․՝ Atspulgs ūdenī | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | լատիշերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրիս Ռոզենբերգս |
Դերակատարներ | Ուլդիս Պուցիտիս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Քսանյոթ տարվա բացակայությունից հետո Ռիգայից իր հայրենի քաղաք է վերադառնում տաղանդավոր վիրաբույժ Զիգուրդս Մարկալսը։ Կյանքն այնպես է դասավորվել, որ նա ճակատագրի բերումով ստիպված է եղել ամեն ինչ սկսել սկզբից։
Քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ նա աշխատանքի է տեղավորվել, ուրախ է բարձրակարգ մասնագետի՝ կլինիկա գալու համար։ Սակայն այդ կարծիքը շուտով նա ստիպված էր փոխել, երբ բժիշկ Մարկալսն ստանձնում է անհասկանալի արդյունքով ամենադժվար վիրահատություններ, որոնց մահացու ելքի դեպքում անխուսափելիորեն վատանում են կլինիկայի վիճակագրական ցուցանիշները։
Շուտով գործընկերների միջև ծագում է հակամարտություն, որը ստիպում է հերոսին չհամաձայնել հանգամանքների հետ, դրսևորել սկզբունքայնություն ու հրաժարվել հարկադրված փոխզիջում փնտրելու անհրաժեշտությունից։ Նա կրկին պատրաստ է թողնել ամեն ինչ՝ և՛ հետաքրքիր աշխատանքը, և՛ այն աղջկան, որի հանդեպ նա զգացմունքներ է ունի, և որը նրան փոխադարձությամբ է պատասխանել։ Սակայն գործի ճշտության վերաբերյալ կասկածները վերջին պահին համակում են Զիգուրդսին։
«Կյանքը բարդ բան է։ Կամ կարողացիր հարմարվել, կամ դիմացիր։ Միայն երկու տարբերակ կա։ Մնացած ամեն ինչ ինքնախաբեություն է կամ պատրանք։ Դուք կդառնաք արտացոլք ջրի վրա։ Փչում է թեթև քամի, և դու ասես չկաս»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.