From Wikipedia, the free encyclopedia
Ուլդիս Պուցիտիս (լատիշ․՝ Uldis Pūcītis, ապրիլի 15, 1937[1], Ranka Parish, Cēsis county, Լատվիա - դեկտեմբերի 14, 2000[2], Ռիգա, Լատվիա[2]), կինոյի ու թատրոնի լատվիացի խորհրդային դերասան։
Ուլդիս Պուցիտիս լատիշ․՝ Uldis Pūcītis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1937[1] |
Ծննդավայր | Ranka Parish, Cēsis county, Լատվիա |
Մահացել է | դեկտեմբերի 14, 2000[2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա[2] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Քաղաքացիություն | Լատվիա, ԽՍՀՄ և Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | կինոյի և թատրոնի դերասան |
Ընտրանի | «Էդգար և Քրիստինա» (1966) |
Երեխա(ներ) | Milena Gulbe? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ուլդիս Պուցիտիսը ծնվել է 1937 թվականի ապրիլի 15-ին Լատվիայի Գուլբենի շրջանի Ռանկաս ծխում։
1960 թվականին ավարտել է Լատվիայի Յ. Վիտոլի անվան կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետի դերասանական բաժինը։ Կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Լիեպայայի դրամատիկական թատրոնում (1960-1962)։ 1962-1964 և 1973-1988 թվականներին եղել է Երիտասարդական թատրոնի (Ռիգայի Լենինյան կոմերիտմիության անվան պատանի հանդիսատեսի թատրոն) դերասան։ 1964-1973 թվականներին և 1988 թվականից հետո խաղացել է Դայլեսի թատրոնում (Յ. Ռայնիսի անվան գեղարվեստականա թատրոն)։
Ուլդիս Պուցիտիսը մարմնավորել է ռոմանտիկ հերոսների կերպարներ։ Այդպիսին է, օրինակ, նրա մարմնավորած Լաչպլեսիսը Յանիս Ռայնիսի «Կրակ և գիշեր» պիեսում։ Խաղացել է նաև դասական պիեսներում՝ Հենրիկ Իբսեն («Պեր Գյունտ») և Անտոն Չեխովի («Իվանով») ստեղծագործությունների բեմադրություններում։ Համամիութենական ճանաչման է արժանացել Լեոնիդ Լեյմանիսի «Էդգար և Քրիստինա» (1966, Ռուդոլֆ Բլաումանիսի ստեղծագործությունների հիման վրա) ֆիլմում Էդգարի դերում հանդես գալուց հետո[3]։
Ուլդիս Պուցիտիսը մահացել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին Ռիգայում։ Թաղված է Անտառային գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.